Անդրադառնալով Կոնեկտիկուտ նահանգի Ավոն քաղաքում փետրվարի 2-ին տեղի ունեցած Տրինիտի միջազգային աճուրդին, որի ժամանակ ավելի քան 200 նկար է վաճառվել՝ «Անտիկ ընդ դը արթս» թերթը գրում է, որ աճուրդի առաջատար գործը հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի պայծառ և գույնզգույն նկարն էր, որը ծաղիկներ էր պատկերում: 1958թ. յուղանկարի անունն էր «Կակաչներ», լայնությունը՝ 71 սմ, երկարությունը՝ 1 մ: Այն գնահատվել էր 120/140 հազար դոլար, և 143 հազար դոլարով վաճառվեց Կալիֆորնիայից հայկական արվեստի մի կոլեկցիոների:
Աճուրդին ներկյացված էր նաև Մինաս Ավետիսյանի գործերից մեկը: 1960թ. «Գյուղը լեռների մեջ» յուղանկարը: Այն նույնպես բաժին հասավ կալիֆորնիացի գնորդի, 24 հազար դոլարով:
Մեկ այլ հայ արվեստագետի՝ Ռուբեն Նակյանի «Լեդան և կարապը» քանդակը վաճառվել է 3050 դոլարով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ