Ընտրությունների նախնական արդյունքներով` Սերժ Սարգսյանը պարտվել է ոչ միայն Կապան քաղաքում, այլեւ` տարածաշրջանի երեք գյուղում` Եղվարդում, Ծավում եւ Շրվենանցում:
Կապանի տարածաշրջանի սահմանամերձ Ծավ գյուղում 217 ընտրողից 117-ը քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, իսկ Սերժ Սարգսյանն Արցախյան գոյամարտին մասնակցություն ունեցած այս գյուղում հավաքել է 83 ձայն:
Երկու ձայնի առավելությամբ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին զիջել է նաեւ Շրվենանց գյուղում: Շրվենանցում ընդամենը 52 ընտրող է եղել, որից 25-ը կողմ է քվեարկել Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ 23-ը` Սերժ Սարգսյանին: Պարոն Սարգսյանը 11 քվեով պարտվել է նաեւ Եղվարդ գյուղում` հավաքելով 64 քվե: Ցածր արդյունքներ են գրանցվել նաեւ Սիսիան քաղաքի 7 տեղամասից 3-ում, տարածաշրջանի Շաքե գյուղում, ինչպես նաեւ Սյունիքի մարզի մի շարք այլ ընտրատեղամասերում, որտեղ ձայների առավելությամբ առաջատարը Րաֆֆի Հովհաննիսյանն է: Բայց ընդհանուր արդյունքներով` Սյունիքի մարզում Սերժ Սարգսյանը հավաքել է առավել ձայներ, քան Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև