Այսօր «Տեսակետ» ակումբում էր հյուրընկալվել քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Քննարկման թեման էր հնարավոր զարգացումները տարածաշրջանում. Հայաստան-Վրաստան-Ադրբեջան: Պարոն Մելիք-Շահնազարյանի խոսքերով՝ այժմ տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են գնում, որոնց վրա ուշադրություն չի դարձվում: «Կարելի է ասել, որ Հայաստանը զարգացման այս փուլում այսօր գտնվում է ամենալավ իրավիճակում»,- նշում է նա:
Քաղաքագետը համոզված է, որ Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները, դանդաղ քայլերով, բայց փոխվում են դեպի լավը: «Հայաստանի համար սա շատ շահավետ կլինի թեկուզ մենակ երկաթգծի բացումով»:
Վատանում են Վրաստան-Ադրբեջան հարաբերությունները. «Նախկինում Վրաստանը միշտ հանդես է եկել որպես Հայաստանի քաղաքական հակառակորդ, բայց այժմ իրավիճակը փոխվել է»:
Նրա խոսքերով, վատանում են Թուրքիա-Ադրբեջան, Ադրբեջան-Իրան հարաբերությունները: Բացի այս ՝ փոխվում է իրավիճակը Ադրբեջանի ներսում, Ժողովրդի մտածելակերպն է փոխվում. «Ալիևի անսահման ռեսուրսները ճաք են տվել»:
Կարդացեք նաև
Պրն. Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ վերընտրված նախագահը կշարունակի վարել նույն քաղաքականությունը և մոտ ապագայում դա կնպաստի նրան, որ Հայաստանը կկարողանա տարածաշրջանում առաջնորդի դերը ստանձնել. պայմանները շատ բարենպաստ են դրա համար:
Նա նաև նշեց, որ Թուրքիան հրապարակավ մի շարք մեղադրանքներ է ներկայացնում Ադրբեջանին, իսկ վերջինս չի պատասխանում դրանց: «Ադրբեջանը փորձում է այս հարցերի շուրջ քննարկումներ չանցկացնել, սակայն Հայաստանը չի թողնում»,-ասում է պարոն Մելիք-Շահնազարյանը: Թուրքիային ձեռնտու է Ադրբեջանի դերը թուլացնելու տարածաշրջանում. «Իր ծնած ճորտը, պիտի ճորտ լինի»:
Քաղաքագետի խոսքերով Հայաստանի համար ավելի ձեռնտու է լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, քանի որ Թուրքիան ավելի կայուն է և կառավարելի, քան Ադրբեջանը, որը իրեն պահում է մի լակոտի պես, ով ցանկանում է տղամարդ ձևանալ:
Այն հարցին, թե կօգնի՞ ստեղծված իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության հարցում՝ նա պատասխանեց, որ եթե ՀՀ կառավարությունը կարողանա ճիշտ օգտվել ստեղծված իրավիճակից մի քանի տարում այս խնդիրը կլուծվի խաղաղ պայմաններում: «Իրավիճակի փոփոխման հարցում առաջին քայլը պիտի լինի հայկական հողերի միավորումը մեկ պետության ներքո»,- համոզված է պարոն Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը համոզված է, որ Ադրբեջանն ամեն կերպ ցանկանում է խանգարել Վրաստան-Ռուսաստան, Վրաստան-Իրան հարաբերությունների բարելավվման գործընթացին, իսկ Հայսատանը ամեն կերպ պետք է նպաստի դրան: Նա համոզված է, որ Ռուսատան- Ադրբեջան հարաբերությունները կտրուկ վատացել են. «Ռուսաստանը մեծ քանակությամբ զորք է կուտակել Ադրբեջանի սահմանում, բայց բուն պատճառը մենք չգիտենք»:
Այն հարցին, թե ի՞նչն է խանգարում Ադրբեջանին պատերազմ սկսել Հայաստանի դեմ, պարոն Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Ես հարցը այլ կերպ կձևակերպեի. ի՞նչն է խանգարում Հայաստանին պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ: Խանգարում է մեր խաղաղասիրությունը: Իսկ Հայաստանի հարձակման դեպքում, գրեթե անխոս, Ադրբեջանի ամբողջական ոչնչացումն ապահոված է»:
Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ
Հա բա չէ, Ադրբեջանի ոչնչացումով, երևի արտբրիգադան կամ էլ տանկվին են ոչնչացնելու հա Ադրբեջանը թե Շահնազարյանն իր քաղաքագետ հռչակված որդու միջոցով է պատրաստվում ոչնչացնել Ադրբեջանը?
Երևի Սերժիկն է իր մանկլավիկների հետ ոչնչացնելու, ադմիրալ Շարմազանովի գլխավորությամբ