Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի ընտրական տեղամասերից մեկում քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը, վեր պարզելով հերթական քվեարթերթիկը, ժամանակ չվատնելու համար, հայտարարել են նախագահի թեկնածուի միայն անունը, ում օգտին քվեարկել է ընտրողը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին նշումով քվեաթերթիկի պարագայում ոչ թե թեկնածուի անունն են կարդացել, այլ ասել են՝ «բարեւ»: Այդպես են հայտարարել, որովհետեւ նախընտրական շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանը հազարավոր մարդկանց ձեռքով բարեւել է: Քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ բազում անգամ Սերժ Սարգսյանի օգտին նշումով քվեարթերթիկին հաջորդել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին թվեաթերթիկը եւ հակառակը: Ընտրատեղամասում բարձր հնչել է՝ «Սերժ, բարեւ»: Հավելենք, որ այդ տեղամասում, ինչպես Նոյեմբերյանի բոլոր տեղամասերում, «բարեւները» շատ են եղել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Էն տեղամասում,ուր ես եղել եմ նման արտահայտություն չի եղել,բայց Րաֆֆին հաղթել է