Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացուն ծանուցագրով հրավիրել են դատի, բայց դատ չկա՞

Փետրվար 20,2013 20:01

Քաղաքացի Աշոտ Մարտիրոսյանն օրերս դատական ծանուցագիր է ստացել, որպես պատասխանող փետրվարի 21-ին, ժամը 11-ին ներկայանալու Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Ծանուցագրում նշված է նաեւ, որ դատական նիստը տեղի է ունենալու թիվ 6 դահլիճում` դատավոր Նաիրա Հովսեփյանի մոտ: Սակայն այս դատավարության մասին «Datalex» դատական տեղեկատվական համակարգում, որտեղ սովորաբար դրվում են դատական նիստերի մասին տեղեկատվություն չկա: Ավելին, դատավոր Ն. Հովսեփյանի մոտ ժամը 10-ն անց 30-ին մեկ այլ նիստ է նշանակված: Այս մասին նշված է «Datalex»-ում:
Աշոտ Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր գործին առնչվող տեղեկատվությունը բացակայում է, ուստի իր համար անհասկանալի է՝ դատ լինելո՞ւ է, թե՞ ոչ: Նշենք, որ՝ ճիշտ է «Datalex»-ի նիստերի ժամանակացույցում այս մասին ինֆորմացիա չկար, բայց գործի համարով որոնելիս այս մասին գտանք տեղեկատվություն, թե կողմերն ովքեր են, հայցադիմումը երբ է ներկայացվել եւ այլն:
Aravot.am-ի հարցին, թե ինչու այդ մասին տեղեկատվություն չկա «Datalex»-ում, ի պատասխան,  դատական դեպարտամենտից հայտնեցին, որ մեր ներկայացրած հարցի շուրջ դեպարտամենը կուսումնասիրի եւ պատասխան կներկայացնի:

Նշենք, որ Աշոտ Մարտիրոսյանի դեմ հայց է ներկայացրել հայցվոր Վարդուհի Սարգսյանը, որը նրան մեղադրում է ուրիշի ապօրինի գույքը տիրապետելու մեջ:

Թե իրականում ով է ում գույքը յուրացրել, այս քաղաքացիական գործի մանրամասները կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728