Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը պարեց եւ ասաց՝ բարի գիշեր (Տեսանյութ)

Փետրվար 20,2013 19:46

Նա վստահեցրեց, որ վերջը դառնալու է սկիզբ

 

Ռուբեն Հակոբյանը կոչ արեց՝ «ոչ ոք չմտածի, որ Րաֆֆիի համար է այս պայքարը: Րաֆֆիի համար չէ, մե՛զ համար է, բոլորի՛ս համար է»:

«Ուժեղ ենք, թող ոչ ոք չվախենա ու չնահանջի: Երբ միասին լինենք, հաղթանակը մերն է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ շարունակեց,- «Դիտորդները ինչ ուզում են՝ թող գրեն: Մեկը՝ լավ, մեկը՝ վատ, մեկը՝ նորմալ է գրում, մեկը՝ ծախված, բայց առաջին հերթին Հայաստանի ճակատագիրը Հայաստանի ձեռքերում է»: Նա հայտարարեց, որ վաղը նորից կհանդիպեն, եւ դա կլինի ոչ թե վախճանը, այլ սկիզբը մեր արժանապատվության:

Րաֆֆի Հովհաննիսյանը հրամայեց ոստիականությանը այսօր եւ ընդմիշտ ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը Ազատության հրապարակից սկսած՝ սահմանից սահման, մինչեւ հաղթանակ.«Տղերք, վերջը պիտի դառնա սկիզբ: Մենք արդեն սկզբի մեջ ենք, եւ մենք պարտավոր ենք սկիզբ տալ մեր ազատության, մեր արժանապատվության: Այսօր ոչ մեկը չի ենթարկվում որեւէ սադրանքի, ոչ մի կռիվ, ոչ մի անարգանք: Թող բանավեճ լինի, հանդարտություն, խաղաղություն»:

Րաֆֆի Հովհաննիսյանը վերջում կոչ արեց վաղը միմյանց ասել բարի լույս. «Վաղը ժամը 1-ին մենք ձեզ կդիմենք նոր խոսքով, երիտասարդներով, մտավորականներով: Եվ վաղը եթե ժամանի մեր հրապարակ Հայաստանի երրրոդ նախագահը, կողջունենք, իր ծառայության համար շնորհակալություն կհայտնենք եւ միասին կհայտարարենք Հայաստանի 4-րդ հանրապետություն»:

«Էդքան ռիսկ չունի՜, որ գա»,-բղավում էին հանրահավաքի մասնակիցները: Բոլորով գոռալով Հա-յաս-տան, միմյանց բարի գիշեր ասեցին, բայց չհեռացան: Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը «Սարերի քամի» երգ-երաժշտության տակ պարում է:

Նա մնալու է Ազատության հրապարակում ողջ գիշեր: Նրա հետ են լինելու նաեւ «Ժառանգության» պատգամավորները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Բարի երթ, բարի հաղթանակ:

  2. Hayk says:

    Էլի նույն սցենարն ա հա? Լևոնի ձեռագրից ու Լևոնի ձագերից պետք է ազատվի Րաֆֆին

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728