Մինչ մայրաքաղաքի Ազատության հրապարակում կսկսվեր Րաֆֆի Հովհաննիսյանի համախոհների միտինգը, գյումրեցի տասնյակ երիտասարդներ, Արվեստների ակադեմիայի ուսանողներ, ակտիվիստներ, ինչպես նաև հանրաճանաչ քանդակագործներ ու գրողներ հավաքվել էին Գյումրու Թատերական հրապարակում` պահանջելով նախագահի աթոռը հանձնել իրենց ընտրած նախագահին` Րաֆֆի Հովհաննիսյանին:
Նրանց միացան «Ժառանգության» առաջնորդին ձայն տված գյումրեցի տարեցները` «Ազատ, անկախ Հայաստան»,«Ոչ անարդար ընտրություններին» լուզունգներով: Վերջիններս պատրաստվում են միանալ Ազատության հրապարակում հավաքվածներին: Թատերական հրապարակում ելույթներ ունենալուց հետո նրանք բողոքի երթով շարժվեցին դեպի Վարդանանց հրապարակ:
Ի դեպ, նրանց գործողությունները վերահսկվում էր ոստիկանների կողմից, ովքեր ամբողջ ընթացքում ուղեկցում էին միտինգավորներին: Գյումրեցի երիտասարդներն ու մտավորականները փոխանցում էին, որ իրենք այլևս չեն ուզում ապրել Սերժ Սարգսյանի «խանության տակ»:
Նշենք, որ երիտասարդներին միացել էին գյումրեցի հայտնի քանդակագործ Զավեն Կոշտոյանը, բանաստեղծ Արա Արփյանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Գյումրին մեր ազգի համն ու հոտն է: Կդառնա նաև արդարության սիմվոլը: Աստծու օրհնանքը Ձեր
վրա, բոլոր արդարամիտ մարդիք Ձեզ հետ են: