Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետեկամուտներևի կոմիտեն ուսումնասիրություններ անցկացնում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» եւ «Լուսաստղ շուգր» ընկերություններում: Այդ մասին news.am-ի տեղեկությամբ այսօր՝ փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ստուգվում է «Ալեքս Գրիգի» ողջ ցանցը, ու այդ գործընթացում ներգրավված է 160 աշխատակից:
Գ. Խաչատրյանը նշեց նաեւ, որ շաքարավազի ներմուծումից մաքսային մուտքերը նվազել են այն պատճառով, որ ներկայում ներկրվում է շաքարավազի կիսաֆաբրիկատ, իսկ նախկինում՝ պատրաստի շաքարավազ: Կիսաֆաբրիկատն ազատված է ավելացված արժեքի հարկից եւ մաքսատուրքից, ի տարբերություն պատրաստի շաքարավազից:
լֆիկաբարո, շեռժիկաբարո, շաշիկաբարո, ռոբիկաբարո Հայաստան: