Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Րաֆֆի Հովհաննիսյանին լինել վճռական

Փետրվար 20,2013 18:36
Nikol

Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է նաեւ Նիկոլ Փաշինյանի ապագա պաշտոնը

 

Նիկոլ Փաշինյանը այս պահին ելույթ է ունենում Ազատության հրապարակում: Նա հայտարարեց, որ հայ ժողովուրդը չի կարողացել վերջնական հաղթանակ տանել բռնության նկատմամբ: Բայց այն, որ փետրվար է եւ մենք նորից այստեղ ենք, կասեմ մեկ բան՝ ժողովրդի հաղթանակն անխուսափելի է, անկասելին է: Մենք այստեղ ենք՝ ուղիղ նայելու բռնության եւ ապօրինության աչքերի մեջ, ասելու՝ բռնություն, քո պարտությունը անխուսափելի է: Սիրելի ժողովուրդ, ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների, 2013-ի փետրվարի 18-ին հայ ժողովուրդը ընտրել է իր նախագահին, բայց ինչպես եւ սպասելի էր ԿԸՀ-ի տվյալները չեն ընդունում ժողովրդի հաղթանակը: ՀՀ գործող իշխանության տրամաբանությամբ, ընտրությունը նրա համար է, որ դրանց արդյունքում իշխանությունը մնա իշխանություն, ընդդիմությունը մնա պարտվողի, դատապարտվողի դերում: Սերժ Սարգսյանը այս տրամաբանությունն էր փորձում դնել նաեւ 2013-ի նախագահական ընտրությունների հիմքում: ժողովուրդը սակայն մերժեց այս տրամաբանությունը: 1988 ընտրատեղամասերում հայ ժողովոհրդը իրականացրեց հեղափոխություն՝ 30 վայրկյանանոց հեղափոխություն: Մեր նպատակն է այդ դե ֆակտո հաղթանակը վերածել դե յուրե հաղթանակի»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանտվության չափը այս գործում. «Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ժողովրդի վստահության քվեն եւ առաջին հերթին ինքը պետք է որոշի ինչպես վարվել այդ քվեի հետ, ինչպես, ինչ քայլերով այն վերածել հաղթանակի: Ինչ խոսք, այստեղ գտնվող յուրաքանչյուր ոք պատրաստ է անմնացորդ ծառայել, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի եւ իր թիմի որոշումից է կախված, թե ինչ կլինի հետո, դա շատ մեծ պատասխանատվություն է: Բայց չի կարելի ժողովրդին նորից տանել պարտության եւ հիասթափության: Հաղթանակ կամ ոչինչ: Հաղթանակ եւ ուրիշ ոչինչ»:

Նա մաղթեց Րաֆֆի Հովհաննիսյանին եւ իր թիմին բավարար կամք եւ վստահություն՝ ժողովրդին դեպի հաղթանակ առաջնորդելու համար:

Նա ժողովրդին դիմելով ասաց. «Այլեւս երբեք ոչ մի բռնություն, ոչ մի պարտություն: Հաղթանակ կամ ոչինչ, հաղթանակ եւ ուրիշ ոչինչ, եւ ուրեմն՝ կեցցե ազատություն, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստաում»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նկատողություն արեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ հաջորդ անգամ, որ խոսի, պիտի ոչ թե ասի՝ Րաֆֆին եւ իր թիմը, այլ պիտի ասի՝ Րաֆֆին եւ մեր թիմը: Նրա խոսքերով. «Անգամ Նիկոլը չգիտի, թե ինչ է իրեն սպասվում նոր կառավարությունում: Ես գիտեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Ապրի Նիկոլը;Լավ է մի քիչ ուշ, քան ուշացած;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728