Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Անահիտ Բախշյանը՝ ապագա նախարար»

Փետրվար 20,2013 18:31

Անահիտ Բախշյանը պատմեց, թե ինչպես են «ՀՀԿ-ական ցմփորները» մեկ-մեկ մաքրել Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկները:

 

«Մեջս մի փոթորիկ կա, որի անունը չգիտեմ ինչ է, բայց որը պատրաստ է ժայթքելու: Չեմ կարողանում անարդարությունը հանդուրժել այլեւս»,- հանրահավաքում ասաց Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքերով՝ «Շնորհավորելով մեր նախագահին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, ես իմ բոլոր հույսերը, ակնկալիքները, երազանքները եւ ինչու չէ՝ իմ ամուսնուն սպանողներին, սպանդը կազմակերպողներին գտնելու ամբողջ հույսը կապում եմ պարոն Հովհաննիսյանի հետ: Ժողովուրդ, իմ խոսքի մեջ անպայման ուզում եմ ասել՝ մեր վստահված անձերից մեկը՝ շատ հավատարիմ, քաջ աղջիկ Արմինեն Սարի թաղում, երբ տեսել է փեսայի թաղում էս ցմփորները ոնց են ջանասիրաբար բերում մարդկանց, ասում է՝ մի պահ անզորությունից սկսեցի լաց լինել, կողքի ՀՀԿ-ականները ասել են՝ խեղճ աղջիկ, երեւի քո առաջ տոկոս են դրել, որ այսքան ձայն բերես, դրա համա՞ր ես լաց լինում»:

Նրա պատմելով՝ հետո Արմինեն իրեն հավաքել է եւ «այդ ցմփորներին» այնպես է կարգի բերել, որ մեկ-մեկ Րաֆֆիի քվեաթերթիկները սրբելով ու հաշվելով՝ դրել են իրենց տեղը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նրա ելույթից հետո ասաց. «Ողջունեք՝ ապագա նախարարին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ որպես նախարար ծնվել է, որպես նախարար էլ դիտվում է և ընկալվում;Հավատարմությունն է նրա կնքահայրը, բարոյականությունը` նրա կնքամայրը;Աչքերում էլ` ու~, խորություն կա …

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728