Լրահոս
Օրվա լրահոսը

10 փաստ Երկիր մոլորակի մասին

Փետրվար 20,2013 19:15

Երկիր մոլորակը գտնվում է Արեգակնային համակարգում` Արևից 149,8 միլիոն կմ. հեռավորության վրա: Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է: Տրամագիծը 12.700 կմ է։ Երկիր մոլորակը առաջացել է մոտավորապես 4,6 մլրդ տարի առաջ:

Ամենախիտ բնակեցված քաղաքն է համարվում Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլուն: 38,55 քառակուսի կիլոմետր տարածքում բնակվում է շուրջ 1,660,714 մարդ:

2 (6)

 Մոլորակի ամենաչոր վայրը` Ատակամա անապատ, գտնվում է Հարավային Ամերիկայի արևմտյան ափին, Չիլիի տարածքում: Անապատի որոշ հատվածներում պատմությամ մեջ երբևէ անձրև չի տեղացել:

3 (6)

Որպեսզի արևի լույսը հասնի Երկիր մոլորակի մակերեսին, անհրաժեշտ է 8 րոպե, 19 վայրկյան:

4 (6)

Երկրագնդի մակերևույթի մոտ 70%–ը (մոտ 361 միլիոն կմ²) ծածկված է օվկիանոսով, որը պայմանականորեն տարաբաժանվում է մի քանի հիմնական օվկիանոսների և ավելի փոքր ծովերի։ Այս մակերեսի կեսից ավելին ունի 3.000 մետրից ավել խորություն: Օվկիանոսային միջին աղիությունը կազմում է մոտ 3,5%, և գրեթե ամբողջ ծովաջրի աղիությունը ընկած է 3,1% և 3,8%–ի միջև:

5 (3)

 Ասիան երկրագնդի ամենամեծ աշխարհամասն է, Եվրոպայի հետ կազմում է Եվրասիա մայրցամաքը։ Տարածքը մոտ 43 միլիոն քառ. կմ է, իսկ կղզիների հետ միասին` 44 միլիոն 363 հազար քառ. կմ: Ափագծերի երկարությունը 62 հազար կմ է, ամենաբարձր կետը Ջոմոլունգմա (Էվերեստ) գագաթն է (8848 մ), ամենացածրը` Մեռյալ ծովի մակերևույթն է`  405 մ:

6 (2)

Մոլորակի ամենախոր կետը համարվում է Խաղաղ օվկիանոսի Մարիանյան անդունդը` 11 022մ. խորություն: Սակայն ամերիկյան մասնագետները, ովքեր ճշգրտել են համաշխարհային օվկիանոսի ամենախորը իջվածքի կոորդինատները, եզրակացրել են, որ Մարիանյան անդունդի խորությունը ոչ թե 11 022, այլ 10 994 մետր է:

 7 (1)

Էվերեստը (նաև Ջոմոլունգմա), ծովի մակարդակից հաշված բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռն է` 8848 մ: Հանդիսանում է Հիմալայան Լեռնաշղթայի մասը Բարձր Ասիայում, տեղակայված է Նեպալի և Տիբեթի (ՉԺՀ) միջև:

8

Կալիֆորնիա նահանգում գտնվող «Մահվան հովիտ» կոչվող տեղամասը համարվում է աշխարհի ամենաշոգ վայրը: Սակայն Լիբիայի Ալ-Ազիզիա կոչվող վայում ժամանակին գրանցվել է 57,8 աստիճան ջերմություն:

 9 (1)

Իսկ ամենացուրտ վայրը համարվում է Անտարկտիդայի Անհասանելիության բևեռ կոչվող վայրը, որտեղ ջերմաստիճանը հասնում է մինչև -57,8 աստիճանի:

 10

 

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728