Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Սերժ Սարգսյանին մնաց 5 րոպե»

Փետրվար 20,2013 17:59

«Չի լինելու առաջին տիկին, քանի որ առաջին տիկինը տան հարսն է, կինն է, աղջիկն է: Քանի որ առաջին տիկին չի լինելու, մի անգամ իմ շեֆին ձեզ ներկայացնեմ՝ Արմենուհուն»,- հանրահավաքի ընդմիջումից հետո հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա ասաց. «Թող հիմա արդեն Հանրապետականները պատրաստվեն փոքրամասնություն դառնալու, քանի որ ժողովուրդն է մեծամասնություն: Այս պայքարը, որ դառնալու է բոլորիս հաղթանակը, հաղթելու է բոլորին: Ով յուրացրեց իշխանությունը, ով իրեն պետության եւ Սահմանադրության տեղ դրեց՝ պատասխան է տալու: Մնաց 5 րոպե նախագահին»:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակ էր տվել Սերժ Սարգսյանին մինչեւ այսօր ժամը 6-ը: Մնաց նրան 5 րոպե. «Էդ ո՞նց են շամպայն խմում, էդ ո՞նց են հավաքվում ժողովրդի ձայնը խլելուց հետո»,- հեգնեց նա:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728