ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը համոզված է, որ ՀՀ նախագահի 6-րդ ընտրություններում բազմաթիվ ընտրատեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանը փայլուն հաղթանակ է տարել։
Նա միաժամանակ հիշեցնում է, որ պարոն Հովհանիսյանի հաղթանակի մասին քանի դեռ չի խոսել ԿԸՀ-ն, դրանք զուտ խոսակցություններ են. «Ցավոք, մենք չունենք դրա հավաստումը, և մենք չունենք այդ հավաստող փաստաթուղթը»
Իսկ որքանո՞վ է հնարավոր ՀԱԿ-ի միացումը Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական պայքարին,այն դեպքում, երբ Կոնգրեսը չմասնակցեց ընտրությունենրին՝ նշելով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, մասնակցելով կլեգիտիմացնի նախապես կեղծված ընտրություները։
«Սպասենք, տեսնենք, թե ինչ հայտարություներ կանի Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա պետք է առաջնորդի ժողովրդին, խոսքեր ասի և համաձայն այդ քայլերի, մենք կկողմոնորոշվենք։ Հիմա թեկնածուները իրենք պետք է որոշեն, թե ինչպես են պաշտպանում այն ձայները, որոնք ստացել են»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Վլադիմիր Կարապետյանը առնվազն բարոյական չի համարում այն հայտարարությունները, թե փետրվարի 18-ի ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ