«Քվեաթերթիկ՝ ընդամենը երկու կալորիա»,- այսպես արձագանքեց «Արմքոմեդին» այն փաստին, որ փետրվարի 18-ին քվեարկության ընթացքում Արթուր Մինասյանը կերավ իր քվեաթերթիկը՝ բացականչելով «Ոչ հանցավոր ռեժիմին»:
Հայ երգիծաբաններից բացի՝ այս փաստին անդրադարձել է նաեւ Իվան Ուրգանտը, որն իր «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի փետրվարի 19-ի թողարկման մեջ անդրադառնալով այդ փաստին՝ նշեց նաեւ, որ Հայաստանի ընտրական տեղամասերում քվեաթերթիկներն ունեն այն պատկերը, որոնք իր համակարգչի վրա է փակցված: Այստեղ քվեաթերթիկները պատկերված էին լավաշի, լոշիկի տեսքով: