Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը հետդարձի ճանապարհ չունի. Գևորգ Մելքոնյան

Փետրվար 20,2013 17:24

«Բոլոր տեղամասերում պատկերը նույնն էր ընտրախախտումների տեսանկյունից՝ սկսած ընտրատեղամասերի առջև մարդկանց կուտակումներից, վերջացրած՝ մինչև գունավոր գրիչների բաժանումը: Ժամը 8-ից հետո հանձնաժողովի նախագահները սկսեցին զարմանալ, որ շատ վայրերում գերակշռում էին Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկները և անգամ սկսեցին շատ տեղերում դադարեցնել հաշվարկը»,-այսօր այս մասին «Մեդիա» կենտրոնում ասաց «Ալյանս հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ, քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը:

Նա գտնում է, որ նրանք այնքան վստահություն ունեին, որ նախագահ ընտրվելու է գործող նախագահը, և Սերժ Սարգսյանի ձայներն այնքան շատ են լինելու, որ անգամ մի մասը փոխանցելու են Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն պատկերն այլ էր, որին չէին սպասում ո’չ նախագահի կողմից նշանակված վստահված անձինք, ո’չ էլ՝ հանձնաժողովի նախագահները:

Անդրադառնալով «Էքզիթ փոլի» հրապարակած նախնական արդյունքներին, պրն Մելիքյանն ասաց, որ «Էքզիթ փոլ» անելու համար, նախօրոք պետք է հայտարարվի այդ մասին, որը, սակայն չի հայտարարվել. «Էքզիթ փոլը» շատ բարդ է իրականացնել: Ես նայեցի տվյալները և ըստ էության, իրենք հարցրել են յուրաքանչյուր 7-ին: Յուրաքանչյուր 7-ին հարցնելը լուրջ է և ինձ համար կասկածելի: Հատկապես տարօրինակ է «Էքզիթ փոլի» և պաշտոնական արդյունքների, հատկապես`հաղթող թեկնածուի միավորների նույնությամբ համընկնումը, որը տարակուսանք է առաջացնում. որևէ երկրում չեք գտնի նման ճշտությամբ «Էքզիթ փոլ»,-ասաց նա:

Խոսելով հետընտրական զարգացումների մասին, պրն. Մելքոնյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հետ դարձի ճանապարհ չունի և պետք է առաջ շարժվի:«Շատ բան կախված է իրենից: Ենթադրում եմ, որ նա համենայնդեպս, այս փուլում չպետք է հանձնվի»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728