ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է խախտումների վերաբերյալ ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից փետրվարի 19-ին տարածած ամփոփագիրը։
Արդյունքում պարզվել է, որ որպես խախտում հիշատակվող 121 ծանուցումներից 52-ը պարունակում են ընտրախախտումների վերաբերյալ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տեղեկություններ։ Դրանցից 41-ն ուղարկվել են ոստիկանության ստորաբաժանումներ, իսկ մնացած 11-ը կրկնվող հաղորդումներ են, քանի որ նախկինում դրանց վերաբերյալ ահազանգեր դատախազությունը եւս ստացել էր եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տվել։
Նույն ամփոփագրին կցված են եղել նաեւ ընտրական խախտումների վերաբերյալ տեսանյութեր, որոնցից 2-ը եւս հանձնարարվել է քննության առարկա դարձնել:
Տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրության համաձայն քննության առարկա չեն կարող դարձվել ընդհանրական բնույթի կամ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ չպարունակող տեղեկությունները։
Կարդացեք նաև
Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Այսպիսով` քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ դատախազությունն ընթացք է տվել 128 հաղորդման:
ՀՀ դատախազություն