Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առգրավված փամփուշտները քրեական գործում չկան

Փետրվար 20,2013 17:10

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդու՝ Ստեփան Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետազոտվեցին գործում առկա ապացույցները:

2006թ.հունիսի 22-ին սպանվել էր Մալաթիա համայնքի նախկին ղեկավար, հանգուցյալ Վահան Զատիկյանի որդին՝ Սեդրակը:

Ս.Հակոբյանը մեղադրվում է որպես սպանության պատվիրատու:

Հետազոտվեց  Ստեփան Զատիկյանի տանը կատարված խուզարկության արձանագրությունը: Հայտնաբերվել էին փամփուշտներ,«Վինչեստր» հրացան, դաշույն, դանակ:

Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ առգրավված փամփուշտները գործում չկան, չնայած որ նշված էին: Մեղադրական եզրակացության մեջ հղում էր արվել նաեւ փորձագետի եզրակացությանը, համաձայն որի, փամփուշտները պիտանի են եղել կրակելու համար, եղել են գործարանային արտադրության: Սակայն, ըստ պաշտպանի հայտարարության, գործի նյութերից բացակայում էր այս եզրակացությունը եւս,  ինչի պատճառով իրենք զրկված են եղել դրան ծանոթանալու, իրենց մարտավարությունը կառուցելու իրավունքից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728