Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվեցին «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները

Փետրվար 20,2013 16:46

«Պետք է յուրացնել այն գիտելիքը, ինչը տալիս է կրթական համալիրը կամ համալսարանը` հետեւելով համաշխարհային գիտության առաջընթացներին: Ներկայացրել եմ կառավարման ալգորրիթմ համակարգչի վրա, տեսականն ու գործնականը կապել եմ իրար»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի «Լավագույն ուսանող» ՄՀեր Մինասյանը:

«Լավագույն ուսանող» մրցույթի նպատակն է բացահայտել եւ խրախուսել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն եւ իրենց առավել ակտիվ են դրսեւորել գիտահետազոտական ստեղծագործական, ուսանողական ինքնակառավարման եւ սպորտի ասպարեզներում:

Մրցույթը անցկացվել է 2 փուլով` ներբուհական եւ միջբուհական: «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթող են ճանաչվել 33 ուսանող, այդ թվում` 1-ին տեղ` 12 ուսանող, 2-րդ տեղ` 11 ուսանող եւ 3-րդ տեղ` 10 ուսանող:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի պնդմամբ՝ թեպետ առաջին տարին է, որ կառավարությունը կազմակերպում է հանրապետական նշանակության «Լավագույն ուսանող» մրցույթը, ուսանողների թիվը շատ մեծ էր, իսկ հետաքրքրությունը այս մրցույթի նկատմամբ, կդառնա ավանդական.

«Մրցույթը կազմակերպվում է տարբեր բուհերում, սակայն այս մեկն է համարվում համապետական նշանակության մրցանակաբաշխություն: Հաղթող ուսանողները արժանանում են ոչ միայն դրամական պարգեւի, այլեւ՝ կառավարության կողմից համակ ուշադրության»:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չափազանց կարեւորում է նախագիծը: Այն ուսանողների ինքնակազմակերպման դրսեւորումներից մեկն է.

«Համոզված ենք, որ այն ֆինանսական միջոցները, որ հատկացվում են, այն գովասանական խոսքերը, որ ձեր հասցեին հնչում են եւ այն պարգեւները, որ դուք ստանում եք, այս ամենը մի նպատակ ունի` խթանելու, որպեսզի դուք ապրեք ակտիվ ուսանողական կյանքով եւ ստանաք որակյալ կրթություն: Մրցակցությունը այս բնագավառում կարեւորում եմ, քանզի դրա շնորհիվ ստեղծվում է առողջ մթնոլորտ եւ ձգտում՝ կատարելագործել եւ ավելացնել գիտելիքները»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728