Լրահոս
Օրվա լրահոսը

Վեճ 2/3 տեղամասում. ընտրել էին Պապ թագավորին եւ ՀՀ նախագահի փեսային (Տեսանյութ)

Փետրվար 20,2013 16:36

untitled-2Թիվ 2/3 տեղամասում եղել են ընտրողներ, որոնք  նախագահի 8 թեկնածուների փոխարեն նախընտրել են Պապ թագավորին, Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին:

Այսօր թիվ 2 ընտրատարածքի 2/3 տեղամասում քվեաթերթիկների

վերահաշվարկի ժամանակ այս զավեշտալի քվեարկությունը հիշեցին հանձնաժողովականները:

Վերահաշվարկի ժամանակ, բացի զավեշտալի դեպքերը մտաբերելուց, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանն ու հանձնաժողովականները  երկար բանավիճում էին՝ Սերժ Սարգսյանի  օգտին քվեարկած թերթիկներից առանձնացված երեք թերթիկները  համարե՞ն անվավեր, թե՞ ոչ: Քվեաթերթիկներից մեկի նշումը պարոն Սաֆարյանը նմանեցնում էր Ս տառի, իսկ հանձնաժողովականները՝ լատինատառ V էին համարում ու բացատրում ընտրողի ձեռքի դողալու հետեւանք:

«Ս տառն է գրել, ծիտիկ չէ, սա կատարյալ անվավեր է, հարգելիներս: Այսինքն՝ այբուբենի բոլոր տառերը կարելի է գրել վանդակում եւ դրանք բոլորը վավե՞ր են, կեցցեք»,- ասաց պարոն Սաֆարյանը՝ հակադարձելով հանձնաժողովականներին, որոնք  երկար պնդելուց հետո վավեր  թերթիկ համարեցին:

Մի քանի թերթիկ էլ վավերության կասկածանքով Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկներից էին առանձնացրել: Այդ թերթիկներում նշումը մուգ էր, եւ հանձնաժողովականները  անվավեր լինելու հիմնավորում չունենալով՝ վավեր ճանաչեցին. «Այսպես ասած, մատի փաթաթան չենք դարձնում, ասում ենք՝ հալալ է այդ մարդուն, թող իր ձայները տանի»:

Վերահաշվարկի վերջում պարոն Սաֆարյանը եւ հանձնաժողովականները նաեւ սկսկեցին վիճել:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728