Սիրելի Հայրենակիցներ,
Այսօր, փոտրվարի 20-ին, լրանում է Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձը: Արցախյան պայքարի շնորհիվ ազատագրվեց մեր հայրենիքի մի հատվածը, ստեղծվեց մեր նորօրյա անկախ պետականությունը: Արցախյան շարժումը հայ ժողովրդին վերադարձրեց հպարտություն, սեփական ճակատագիրը տնօրինելու, պայքարելու և հաղթելու վճռականություն: Հաղթանակը հնարավոր դարձավ հայ ժողովրդի միասնականության, համահայկական ներուժի մեկտեղման, անմնացորդ նվիրումի շնորհիվ:
Այսօր Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, համայն հայությունը նոր մարտահրավերների առջև են: Պարտավոր ենք գիտակցել, որ մեր ոգու և համատեղ ջանքի պահպանմամբ է հնարավոր Հայաստանի Հանրապետության հզորացումը, հայության իղձերի իրականացումը, Արցախյան ազատամարտի ձեռքբերումների իրավական ամրագրումը:
Հայրենակիցներ,
Շնորհավորում ենք բոլորիս Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Համոզված ենք` Արցախյան Շարժման գաղափարները մեր գալիք հաղթանակների ուղենիշն են:
Հ. Յ. Դաշնակցություն