Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահաշվարկի արդյունքում Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկները հավասարվեցին (Տեսանյութ)

Փետրվար 20,2013 15:43

Քիչ առաջ թիվ 2 ընտրատարածքում ավարտվեց թիվ 2/3 եւ 2/5 տեղամասերի քվեաթերթիկների վերահաշվարկը: Թիվ  2/5-ում, վերահաշվարկի արդյունքում Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկները  հավասարվեցին: Արդյունքում Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած 348 քվեաթերթիկներից մեկը անվավեր ճանաչվեց, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին անվավերներից ավելացան 3-ը:

Թիվ 2/3 տեղամասում, վերահաշվարկի արդյունքում Ս. Սարգսյանի օգտին քվեարկած 391 քվեաթերթիկից 1-ը եւս անվավեր ճանաչվեց: Արդյունքում՝ 456 քվեաթերթիկ մնաց Ր. Հովհաննիսյանի օգտին, իսկ Ս. Սարգսյանի օգտին մնաց 390 քվեաթերթիկ:

«Ժառանգություն» կուսակցության  ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը դժգոհեց, որ այսօր թիվ 2 ընտրատարածքում վերահաշվարկ են անցկացնում այն տեղամասերում, որոնք ընտրվել են հանձնաժողովի նախագահի որոշմամբ: Իսկ իրենց առաջարկած տեղամասերում հրաժարվել են վերահաշվարկ անցկացնել:

Մանրամասները՝ առաջիկայում:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk says:

    Բա հո Է՛Դ աստիճանի հիմար չեն, որ «Ժառանգության» առաջարկած տեղամասերում վերահաշվարկ անեն:

  2. Աննա says:

    Ոչինչ, կամաց–կամաց, բայց հաստատուն քայլերով կմոտենան ծանրաձողին… Գոնե այդ կերպ, մի քիչ երեսով կհեռանան աթոռներից…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728