Լեհական «Լոձ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Աղվան Պապիկյանը վարձավճարով տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»: Պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Ըստ ռուսական լրատվամիջոցների, Աղվանն այսօր մեկնելու էր Անթալիա` միանալու այնտեղ ուսումնամարզական հավաք անցկացնող «Սպարտակի» փոխարինող կազմին: Ինչ վերաբերում է նրա եղբորը` Վլադիմիր Պապիկյանին, որը նույնպես «Լոձի» ֆուտբոլիստ է եւ մոսկովյան ակումբը հետաքրքրված է նաեւ նրանով, փետրվարի 25-ին մեկնելու է Մոսկվա` ծունկը հետազոտելու համար: Եթե բուժհետազոտությունը հուսադրող արդյունքներ տա, նա նույնպես վարձավճարով կմիանա «Սպարտակին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ