Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապօգնությանը շտապ գումարներ են պետք

Փետրվար 20,2013 15:26

Մեր երկրի շտապ բուժօգնությունը զարգացնելու եւ սուր հիվանդություններից ու վնասվածքներից մահացության դեպքերը նվազեցնելու համար ՀՀ առողջապահության նախարարության եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջեւ անցյալ տարի կնքվել է համաձայնագիր, որով իրականացվելու է «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագիրը:

Վաղը ՀՀ կառավարության նիստում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը կառավարությանն է ներկայացնելու ծրագրի այս տարվա նախահաշիվը հաստատելու մասին որոշման նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքէջից:

Ծրագրի հովանավորներն առաջարկել են բարելավել շտապօգնության դիսպետչերական համակարգը` կատարելագործելով ինչպես հեռախոսային ծածկույթը, այնպես էլ կենտրոնական դիսպետչերական ծառայությունները, վերապատրասել շտապ բուժօգնության ծառայությունների անձնակազմը, զարգացնել մանկական շտապ բուժօգնության եւ ծայրահեղ ծանր հիվանդների խնամքը մարզերում, կատարելագործել նախահիվանդանոցային բուժօգնության տրամադրումը` բարելավելով շտապ բուժօգնության առանձին կայաններն ու դրանց անձնակազմը եւ այլն:

Այս նպատակով 2013 թվականի պետական բյուջեում նախատեսվում է ավելացում եկամտային մասում` 149,386.7 եւ ծախսային մասում` 154,745.6 հազարական դրամի չափով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728