Պաշտպանության նախարարության Մարտունիի զորամասում 6 զինվորների սպանության գործով ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան (նախագահող՝ Կարինե Ղազարյան) էին դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը եւ սպանված զինվորներից երկուսի ծնողները: Նրանք նախորդ դատական նիստին պահանջել էին պաշտպանության նախարարի հրամանը, որը, ըստ նրանց, նախաքննության մարմինը չէր տրամադրել, սակայն որին հղում անելով կարճվել էր քրեական գործի վարույթը:
Այսօր դատարանը մերժել է իրավապաշտպանի բողոքը եւ նաեւ փաստարկի հիմքում դրել ՊՆ իրավաբանական վարչության գրությունը, որ չեն կարող տրամադրել պահանջված հրամանը, քանի որ այն գաղտնի է:
Ա. Սաքունցը մեզ հայտնեց, որ բողոքարկելու է վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ