Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանի կոչը Հայաստանի քաղաքացիներին

Փետրվար 20,2013 14:49

Հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետությունում հերթական անգամ կեղծվել են ընտրությունները: Հերթական անգամ քրեաօլիգարխիկ համակարգը, որի զարգացման արդյունքում ազագային հարստության 54 տոկոսին տիրացել են ժողովրդին հարստահարած տասը ընտանիքներ, կատարեց իր սև գործը: Առջևում սևի և սպիտակի միջև կենաց մահու պայքարի հերթական արարն է:

Մեծն փիլիսոփա Հեգելը գրում էր, որ Նախախնամությունը՝ Համաշխարհային Ոգին, ինքն է ընտրում այն դեմքերին, ում միջոցով կյանքի է կոչում հասարակության առաջադիմության և արդիականացման սեփական ծրագրերը: Այդ դեմքերն ՝ ընդամենը գործիքներ են ժողովրդի ձեռքում ՝ սեփական կյանքը փոխելու, Հայրենիքը առաջադիմության ճանապարհի վրա դնելու համար: Երեկ դա Լևոնն էր, այսօր Րաֆֆին է, վաղը կարող է լինել ձեզանից որևէ մեկը:

Հինգ տարի առաջ ղեկավարվելով այս տրամաբանությամբ մենք ընդունեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի ծառայությունը: Լևոնը արեց այն, ինչ կարողացավ անել և տարիքի կամ այլ պատճառներով սուրբ տեղը թողեց թափուր: Այդ ճակատագրական պահին համաժողովրդական շարժման առաջնորդությունն իր ձեռքը վերցրեց համաժողովրդական շարժման մեկ այլ ակտիվ մասնակից ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ազնիվ չի լինի, եթե մենք, ելնելով նեղ անձնական, խմբակային, կուսակցական ինչ – ինչ ճղճիմ նկատառումներից կողմ քաշվենք և իրադարձություններին հետևենք պատշգամբից: Ուրեմն բոլորս դեպի Ազատության հրապարակ, այսօր, ժամը 17-ին, միահամուռ, հաղթանակի ակնկալիքով: Միացում, միացում, միացում, միացում, միացում, միացում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728