Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Թեքգյոզյան. Ընտրությունները ֆարս էին՝ հանցավոր ռեժիմի քիմքին հատուկ տմբլատաշիներով

Փետրվար 20,2013 14:11

Վավերագրողի համոզմամբ, նախագահը վերջնականապես այրեց իր եւ ժողովրդի միջեւ եղած կամուրջները

Aravot.am-ը  Հովհաննես Թեքգյոզյանից հետաքրքրվեց՝ իբրեւ դերասան, վավերագրող ի՞նչ կարծիքի է նախագահական ընտրությունների մասին: «2013-ի նախագահական ընտրությունները ցածրորակ ֆարս էին ՝ հանցավոր ռեժիմի քիմքին հատուկ տմբլատաշիներով, չեբուրաշկաներով, փղերով, խորհրդարանը լցրած հոգով հաստաքամակ բրածոներով, քաղաքի պատերը, իբր ազգայնական բովանդակությամբ, անճաշակ թռուցիկներով ապականած նեւրոզելիներով, հլը ռայկոմի քարտուղարի պաշտոնի մասին երազող ու գիշերները փոխնախարարի աթոռի տեսիլքից երազախաբ լինող հոկտեմբերիկներով, կոյուղային մշակույթը ստեղծողներով: Չհաշված օլիգարխներին, որոնք швеллер-ներով են իրենց նախագահին կապված:

Սա է, թերեւս, պատճառը, որ իշխող կուսակցությունը զուրկ է բանավիճելու կուլտուրայից, ինչը մշակութային օլիգարխության եւս մեկ օրինակ է: Նրանք կամ ֆաս են տալիս երիցս մարած ու վերը նշված ցանկում իրենց կարկառուն տեղն ունեցող մարած օբլիգացիաներին, որոնց հիմնական զենքը գոռոց-ճվոցով շեֆի կարծիքը դիմացինի վզին փաթաթելն է, կամ ուղղակի անտարբերության են մատնում ցանկացած կառուցողական գաղափար»,- ասաց Թեքգյոզյանը:
Արվեստագետից տեղեկացանք, որ արդեն ավարտել է  «Մաշկացավ» վեպը, որը նրա եռամյա աշխատանքի արդյունքն է: «Մաշկացավը» վավերագրական շերտով (ըստ իս, ժամանակակից արվեստի հոմանիշը՝ վավերագրությունն է) ներկայացնում է վերջին հինգ տարիներին մեր երկրում ստեղծված իրավիճակը: Ուստի, բոլոր բջիջներով, զգալով միայն մեր երկրին հատուկ մաշկացավը, պիտի նշեմ, որ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիները Հայաստանի Հանրապետության համար կորսված տարիներ են: Ու որքան էլ տարօրինակ թվա, դեռ հինգ տարի առաջ ժողովրդի կողմից անընդմեջ վանկարկվող «հեռացիր»-ի արդյունքում նախագահն իրոք հեռացավ՝ վերջնականապես այրելով իր եւ ժողովրդի միջեւ եղած կամուրջները»,-կարծում է մեր զրուցակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. David says:

    Կորսված են այն տարիներ, երբ ոչ մի դրական տեղաշարժ չի արձանագրվում, իսկ այս տարիներին մորթվել է հավատը, նվիրումը և ավելին…Գալու է ազգովի նրան ցմահ դատելու պահը, երբ Որովհետևի մասին տեղեկատվությունը դառնա այս ազգի սեփականությունը;Խոսելու իրավունքս սողնակով փակ է, ավաղ…Ժամանակը չէ;

  2. Maxim says:

    Լավ մարդ, լավ Հայ, լավ քաքաքացի:

  3. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ says:

    Ցավոք սրտի մեր իրականության մեջ քիչ են Թեքգյոզյանի նման` մեր իրականության մասին օբյեկտիվ կարծիք հայտելու քաջություն ունեցող արվեստագետները: Եվ, աստված չանի, եթե այպես շարունակվի, ևս հինգ թանգ տարիներ անիմաստ կկորեն մեր կյանքից, ու հինգ տարի հետո այդպես էլ լեգիտիմության կարոտը սրտում, Սերժը ներողություն կխնդրի ժողովրդից տրված խոստումները չկատարելու համար, ինչպես արեց վերջին ընտրարշավին: նրա պատկերացմամբ ներողություն խնդրելով ազատվելու է ժողովրդի առջև պատասխանատվությունից: նա սխալվում է …

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728