Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես». Ո՞ր լեզուներն են սիրում երիտասարդները

Փետրվար 20,2013 14:40

19-ամյա Նոնան մանկուց երազել է անգլերեն դասավանդող դասախոս դառնալ: Լեզուն սիրում է թե իր հնչեղության, և թե հասանելիության առումով: «Ճանաչված և համով լեզու է, հաճախ լսում եմ արտասահմանյան երգեր և հետո կարդում եմ տեքստային տարբերակները, ինչպես նաև՝ թարգմանում եմ լեզվի մեջ հմտանալու համար»,-ասում նա: Հավելում է՝ անգլերեն արտահայտություններից ամենից շատ սիրում է I love you-ն: «Սերդ կարող ես արտահայտել տարբեր լեզուներով, օրինակ՝ ուկրաիներենով, և ինչքան հիշում եմ այսպես է. յա տեբյա կոխայու, ինչը գռեհիկ է, իսկ անգլերենով շատ սիրուն է, պատահական չէ, որ հենց այդ լեզվով է ամենից շատ տարածված այդ արտահայտությունը՝ խաղալիքների, բլոկնոտների և այլ բաների վրա է»,- ասում է նա:

«Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես ,-ասում է հայտնի խոսքը»: Մի քանի լեզուների իմացությունը այսօր աշխատանք ունենալու գլխավոր նախապայմանն է: Սակայն կոնկրետ որևէ լեզվի տիրապետելու հմտությունը նախևառաջ պայմանավորված է մարդու ցանկությամբ: «Առավոտ երիտասարդականը» փորձեց պարզել, թե հատկապես որ լեզուններով են հետաքրքրված հայ երիտասարդները և ինչու՞:
19-ամյա Գայանեն սիրում է իսպաներենը. «Սիրում եմ իրենց մշակույթը: Շատ եմ սիրում մի քանի բառեր` զուտ հնչեղության համար, օրինակ՝ iHola (բարև), Manzana (խնձոր), բույնոս նոչես ը տոդոս ( բարի երեկո ընկերներ),-ասում է նա:
Ի դեպ, ինչպես պնդում են Կալիֆորնիայի համալսարանի գիտնականերն իրենց հետազոտության արդյունքում, այն կանայք և աղջիկները, ովքեր տիրապետում են երկու և ավելի օտար լեզուների, ավելի երկար են պահպանում առողջ միտքը ու լավ հիշողությունը միչև խոր ծերություն:
18-ամյա Սուրենը խոստովանում է ՝ երբեմն անգլերենը արտահայտություններ կիրառոմ է ոչ բարի նպատակով: « Մեր ընկերը Ամերիկայից ա եկել, մեզ լիքը անգլերեն բառեր ա սովորացրել՝ այնպիսի բառեր, որ բառարաններում չկան: Երբեմն մենք իրար կատակով հայհոյում ենք հենց այդ լեզվով, որպեսզի հանկարծ ուրիշ մեկը չլսի»
,-ասում է նա: Բարեբախտաբար Սուրենը օրինակներ չներկայացրեց: 26-ամյա Դիաննան տիրապետում է նաև պարսկերենի. «Այն ինձ համար գաղտնաբառ է դարձել, ոչ մեկ չի հասկանում բացի ինձից և ընկերուհուցս, հատկապես սիրում եմ դերախտ (ծառ), մահ (լուսին) բառերը»,-ասում է նա:
Կան նաև մարդիկ, ովքեր չնայած լեզուների իմացությանը, բարդույթավորվում են և հազվադեպ են կիրառում այն: Կան նաև այնպիսիք, ովքեր չնայած իրենց անհագ ցանկությանը ՝ տիրապետելու տվյալ լեզվին, ֆինանսական խնդիրների կամ ժամանակի սղության պատճառով չեն կարողանում հասնել իրենց նպատակին: Չնայած այն վարկածին, որ մի քանի տարի հետո անգլերենը իր տեղը կզիջի եվրոպական լեզուներին, փաստ է, որ մեր երիտասարդների մեծամասնությունը տիրապետում է և կիրառում է անգլերենը:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728