«Ո՞ւր են Արամ Հարությունյանը, Հայրիկյանը, Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Լավ կլիներ այստեղ լինեին ու ասեին՝ ուր է իրենց 70-80 տոկոս ձայները: Սաղ խփնվել էին 70-ի վրա»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ կասկածի տակ դնելով նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե ինքը 80 տոկոս ձայն է հավաքել:
Պարոն Ադիբեկյանի խոսքերով, ընտրություններից 4 օր առաջ ՀՀԿ շտաբի ղեկավարի եւ ՀՀ նախագահի սեղանին է եղել իրենց ուսումնասիրությունները: Ըստ այդ հետազոտության՝ ընտրություններին կմասնակցի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 65,5%-ը,
Սերժ Սարգսյանին կողմ կքվեարկեն 58,5 տոկոսը, Րաֆֆի Հովհաննիսյանին ՝ 37,2 տոկոսը, Հրանտ Բագրատյանին՝ 2,3, Պարույր Հայրիկյանին՝ 2 տոկոս:
«Մեզ թվաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ավելի շատ կանայք ձայն կտան, քան Սերժ Սարգսյանին, բայց Սերժի ընտրողների մեջ կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ, Րաֆֆիի մոտ հավասար են: Մեզ թվում էր, որ ուսանողների մեծ մասը ձայնը կտա Րաֆֆիին, բայց ձայնը տվեցին գործող նախագահին: Աղքատների շրջանակն է ամենաշատը ձայն տվել Րաֆֆի Հովհաննիսյանին»,- ասաց սոցիոլոգը:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տվողների 6 տոկոսը եղել են նախկինում ՀՀԿ-ին ձայն տվողները, 37,2 տոկոսը՝ ԲՀԿ-ին ձայն տվողները, 40 տոկոսը ՀԱԿ-ի կողմնակցները եւ 77,6 տոկոսը «Ժառանգության» կողմնակիցները, ՕԵԿ-ից՝ 29,4 տոկոսը, ՀՅԴ –ից՝ 38,7 տոկոսը:
Սերժ Սարգսյանին կողմ քվեարկողների մեջ 61 տոկոսը ՀՀԿ-ականներն են եղել, , 16 տոկոսը՝ ԲՀԿ-ականները, ՀԱԿ-ից 0 ձան, «Ժառանգությունից»՝ 1,7 տոկոս, մոտ 10 տոկոս ՀՅԴ-ից եւ 25 տոկոս ՕԵԿ-ից:
Իսկ այս ընտրություններում ընտրակաշառքը, ըստ սոցիոլոգի, 3,3 տոկոս է եղել, ինչը էական ազդեցություն չի կարող թողնել արդյունքների վրա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Գոյություն ունի ,, Երևանյան հիվանդության,, նմամ, մեր ժողովրդին բնորոշ ևս մեկ հիվանդություն,
որը ի տարբերություն նախորդից,՝ վարակվածը ոչ միայն չի տուժում, այլ ընդհակառակն,՝ օգուտ է քաղում, տուժում են առողջները: Այն մեծ վարակով է տարածվում ժողովրդի մեջ և կործանարար է
ազգի համար: Նրա ախտանշաններն են,՝ սուտը, քծնանքը, կեղծիքը, բնազդը, շողոքոթելը,…և այլն:
Համոզված եմ, որ առողջները գիտեն թե՛ ինչի մասին է,՝ այո ՀԱՅԿԱԿԱՆ ԲՋՈՒԹՅԱՆ: