2013թ. փետրվարի 18-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմումներ կարող էին ներկայացվել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ մինչև ս.թ. փետրվարի 19-ը` ժամը 18.00-ն:
Սահմանված ժամկետում թիվ 2, թիվ 3 և թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ստացել են 10 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին 4 և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու 47 դիմումներ են ստացել:
ԿԸՀ մամուլի ծառայություն