ՀՀԿ-ական պատգամավորը՝ լրագրողներին
«Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ նախագահական ընտրությունների գիշերը՝ 18 լույս 19-ին, Երեւանի Էրեբունի վարչական համայնքում «Առավոտ»-ի եւ Panorama.am-ի թղթակիցների եւ ՀՀԿ շտաբից դուրս եկած մի երիտասարդի միջեւ միջադեպ էր գրանցվել, որի ընթացքում վնասվել է «Առավոտի» տեսախցիկը: Լրագրողները Էրեբունի վարչական շրջան գնացել էին «Ժառանգության» շտաբից ստացած ահազանգերի հետքերով, այնուհետեւ որոշեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ ՀՀԿ Էրեբունու տարածքային շտաբից, ինչպես նաեւ ստանալ ընդհանուր ընտրական գործընթացներին վերաբերող հարցերի պատասխաններ: Ընտրատեղամասերում արդեն մոտ երեք ժամ էր, ինչ հաշվարկ էր ընթանում: Ի դեպ, ՀՀԿ տարածքային շտաբը գտնվում էր թաղապետարանի հարեւանությամբ, քաղաքապետարանին պատկանող վարչական շենքի երրորդ հարկում: Մեր այցելության պահին շտաբի մոտ «ջիպ»ազգի մեքենաների կուտակումներ էին: Մինչ մենք կփորձեինք բարձրանալ երրորդ հարկ, որտեղ գտնվում էր շտաբը, երկու երիտասարդներ հարցուփորձով ճշտումներ էին կատարում՝ թե ովքեր ենք: Տեղեկանալով, որ լրագրողներ ենք, վազելով մեզնից առաջ ընկան, բարձրացան եւ մտնելով շտաբ՝ արագ ներսից կողպեցին դուռը: Ակնհայտորեն ներսում ինչ-որ բան էր կատարվում, եւ պարզ չէր, թե ինչո՞ւ չեն թողնում մեզ ներս: Բնականաբար, հետաքրքրությունը մեծ էր, եւ մի տեւական ժամանակ մենք թակում էինք շտաբի դուռը՝ հույսով, որ ինչ-որ մեկն, այնուհանդերձ, կարձագանքի: Մի քանի րոպե անց շտաբից դուրս եկավ մի երիտասարդ եւ մեր հարցումներին ի պատասխան, թե ի՞նչ էր կատարվում ներսում, ինչո՞ւ էիք կողպել դուռը, հորդուբորդով, անվայելուչ արտահայտություններ թույլ տալով՝ Aravot.am-ի թղթակցից փորձեց խլել տեսախցիկը: Երիտասարդը պնդում էր, որ շտաբում մարդ չկա, շտաբի պետը տեղում չէ: Սակայն վայրկյաններ անց ներսից դուրս եկավ Էրեբունի վարչական շրջանից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր, այդ տարածքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը՝ մի խումբ ուղեկցորդների հետ: Սեդրակյանը մեր հարցերին, թե ինչո՞ւ են փակել շտաբի դուռը, ի՞նչ են թաքցնում, նախ բավականին հանդարտ ասաց, որ թաքցնելու բան չունեն: Ապա, երբ փորձեցինք, ճշտել, թե ինչո՞ւ է իր աշխատակիցն իրեն այդքան ամբարտավան պահում, Մհեր Սեդրակյանը, մեղմ ասած, սկսեց մեղադրանքներ հնչեցնել լրագրողների հասցեին: Մհեր Սեդրակյանի եւ լրագրողների երկխոսությունը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների:
– Ինչո՞ւ է երիտասարդը փորձում խոչընդոտել լրագրողների աշխատանքին:
– Բայց ի՞նչ ունեք հարցնելու:
Կարդացեք նաև
– Գուցե ներս գայինք, ընդամենը պետք է թվեր հարցնեինք: Իսկ Դուք տեսա՞ք, թե ձեր աշխատակիցը իրեն ո՞նց պահեց: Ո՞նց պահեց իրեն էն տղան, որ հենց նոր իջավ:
– Պահակն ա եղել, երեւի, հա՞:
– Պահակն էդքան լիազորություննե՞ր ունի, հա՞, էստեղից լրագրող վտարելու:
– Չգիտեմ՝ ով ինչ լիազորություն ունի, ոչ դուք էդքան լիազորություն ունեք, ոչ էլ մենք:
– Մենք մեր լիազորությունները չենք գերազանցում: Մենք մեզ նաեւ կոռեկտության մեջ ենք պահում: Ընդամենն ընտրական գործընթաց է, մենք պիտի գայինք, խնդրեինք, որ դուք մեզ թվերն ասեիք:
– Առայժմ կոնկրետ թվեր չունենք…
– Կարելի՞ է ներս հրավիրեիք մեզ, գուցե…
– Դե, ես ասում եմ՝ եկեք ներս, դուք կանգնել եք աստիճանների վրա բազար եք անում:
– Մենք բազար չենք անում, պարոն Սեդրակյան:
– Բա ի՞նչ եք անում: Ես ասում եմ՝ եկեք ներս, դուք կանգնել եք ընդեղ ռազբիրատ եք անում: Ոնց որ գողական ըլնեք: Անցեք ներս:
Շտաբում էին նաեւ Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկին նախարար եւ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը, ՕԵԿ-ական նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը, բազմաթիվ երիտասարդներ: Անդրանիկ Մանուկյանը «Առավոտի» թղթակցին անձամբ ճանաչելով՝ փորձեց հարթել միջադեպը, ինչից հետո Մհեր Սեդրակյանը խոստացավ գտնել եւ պատժել երիտասարդին, ով ամբարտավան պահվածք էր ցուցաբերել լրագրողների նկատմամբ: «Ձեր ներկայությամբ չենք պատժի, որովհետեւ ձեր համար շատ կլնի: Դուք ձեր չափի մեջ չեք: Դուք ձեզ էդքան լկտի չպահեք, ամեն ինչ կանենք»,- ասաց Սեդրակյանը՝ չլսելու տալով այն դիտարկումները, որ մենք իբրեւ լրագրողներ ենք մեզ դրսեւորել՝ առանց ավելորդ քայլերի: Այդ ամենից հետո Սեդրակյանը փորձում էր համոզել, որ մենք «ապահով ձեռքերում ենք»:
Այլ մանրամասները
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Թոխմախի մհերը,՝ հայ ազգի հազարամյա ողբերգության արտացոլումն է, իր գործընկերների և
համախոհների հետ միասին: