Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյա՞նն էր մեղավոր

Փետրվար 20,2013 13:28
Artur bagdasaryan

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի կիսում այն կարծիքը, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի քիչ ձայն էր հավաքել, քան այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նկատենք, որ ըստ պաշտոնական թվերի՝ 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքել էր 351 222 ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրություններում հավաքել է 536 769 ձայն: Այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը համարվում էր «հաղթող» թեկնածու, իսկ այժմ, նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի գնահատականներով, Րաֆֆի Հովհաննիսյանը համարվում էր «ոչ մրցակցային» թեկնածու: «Նախ՝ դա այդպես չէ: Ես վստահ չեմ, որ Րաֆֆին հավաքել է այդքան ձայն, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ այնքան էր հավաքել: Բայց այն ժամանակ այլ խնդիր էր լուծվում, հիմա՝ այլ: Այն ժամանակ բոլոր քաղաքական ուժերից թեկնածուներ կային, այդ թվում նաեւ ընդդիմադիր ներկայացող Արթուր Բաղդասարյանը: Այսինքն՝ այն ժամանակ մրցակցություն կար, եւ Սերժ Սարգսյանն իրական մրցակցին ոչնչացնելու խնդիր էր դրել: Րաֆֆիի պարագայում Սերժ Սարգսյանը վտանգ չէր տեսնում: Այս դեպքում նրան միայն պետք է ֆոն եւ ակտիվություն: Ստացավ»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Ընտրական եւ հետընտրական գործընթացների վերաբերյալ

ՀԱԿ անդամի այլ դիտարկումները՝ վաղվա «Առավոտում»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    արթուր բաղդասարյանի տարբերությունը,՝ թոխմախի յալլայից և նրա նմաններից այն է, որ սա
    կարողանում է իր դավաճանությունները ճարտար խոսելավոճով լղոզել;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728