Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի ֆենոմենը

Փետրվար 20,2013 13:19

Խոսքը, բնականաբար, ոչ թե Ֆրանսիայի նախկին նախագահի, այլ Հայաստանի մարզի մասին է: Անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ մարդիկ այնտեղ քվեարկել են իշխանությունների դեմ եւ, որպես կանոն, այդ վերաբերմունքն իր արտացոլումն էր գտնում պաշտոնապես հայտարարված թվերում: Պատճառները, համենայնդեպես, Գյումրիի դեպքում քիչ թե շատ պարզ են. խորհրդային շրջանում հզոր արդյունաբերություն ունեցող քաղաքը համակարգի փլուզման եւ երկրաշարժի հետեւանքով վերածվեց գործազուրկների եւ անօթեւանների քաղաքի, բայց նույնիսկ այդ դեպքում ոչ մի արդարացում չկա ոչ քաղաքային, ոչ էլ կենտրոնական իշխանությունների համար, որոնք երկու տասնամյակ մարդկանց պահում են «տնակային գետտո»-ում՝ դրան համապատասխան թշվառությամբ եւ կրիմինալով: Իսկ բնակարանները կամ նույնիսկ թաղամասերը, որոնք կառուցվել են երկրաշարժից հետո, մեծ մասամբ անբարեկարգ են ու, բացի այդ, բաշխվում էին ծայր աստիճանի անարդար: Դժգոհության կարեւորագույն գործոն էր, ինձ թվում է, Վարդան Ղուկասյանի նման քաղաքապետ ունենալը, որը համատեղում էր կեղծ բարեպաշտությունը իր բարեկամների եւ հատկապես որդու ծայրահեղ սանձարձակության հետ: Բացի այդ, Գյումրին ունի հեղափոխական բավականին հին ավանդույթներ (այստեղ սոցիալ-դեմոկրատական, մարքսիստական խմբակներ կային դեռեւս 20-րդ դարի սկզբում), որոնք գալիս են բանվոր դասակարգի առկայությունից եւ գյումրեցիների ըմբոստ բնավորությունից: Այդ բոլոր երեւույթները գումարվելով՝ ստեղծում են ընդդիմադիր տրամադրություններ, որոնք արտահայտվում են թե քվեարկության, թե քվեները պահելու ունակության մեջ: Ժամանակակից սուբյեկտիվ դրական գործոններից են, անշուշտ, հասարակական ազդեցիկ կառույցները՝ մասնավորապես «Շիրակ» կենտրոնը եւ «Ասպարեզ» ակումբը, որոնք իրենց աշխատանքով վայելում են վաստակած քաղաքացիների վաստակած հեղինակությունը: Ահա թե ինչու են այս նախագահական ընտրություններում ու նախեւառաջ՝ Գյումրիում ստացվել այդպիսի արդյունքներ: Րաֆֆի Հովհաննիսյանի անձը կամ նրա իրականացրած քարոզչությունն այստեղ երկրորդական նշանակություն ունեն. եթե այլընտրանքային թեկնածուն լիներ էպոսագետը, նրանք ձայն կտային էպոսագետին:

Բայց այն լավ հատկությունները, որոնցով բնութագրվում են գյումրեցիները, կարելի է ասել նաեւ Հայաստանի մնացած մարզերի բնակիչների մասին: Օրինակ՝ սյունեցիներն ունեն հպարտ բնավորություն, մարտական հրաշալի ավանդույթներ: Ինչո՞ւ են, ուրեմն, նրանք, ընդհանուր առմամբ, մշտապես «իշխանամետ» քվեարկում կամ, եթե այդպես չեն քվեարկում, ինչո՞ւ չեն կարողանում պահել իրենց ձայները: Վախենում են իրենց մարզպետի՞ց: Իհարկե, դա էլ կա: Բայց, կարծում եմ, կա նաեւ օբյեկտիվ իրողություն՝ սահմանին մոտ լինելը, որի հետեւանքով անվտանգության խնդիրները ավելի են կարեւորվում, քան սոցիալական հոգսերը: Իսկ դա, իր հերթին, թելադրում է որոշակի պահպանողականություն: Ուզում եմ ասել, որ պետք է, ինչպես ասում են, «ըմբռնումով մոտենալ» ցանկացած արդյունքներին, անկախ նրանից՝ դրանք մեզ դուր են գալիս, թե ոչ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (19)

Պատասխանել

  1. youra says:

    There is no logic here. Why did they ALL vote FOR Raffi if, as you say, it was a vote AGAINST Serj? Unfortunately, the article looks like an attempt to diminish the ‘weak Raffi’ as well as the spirit and intuition of our lovely nation.

  2. Մարգար Մախսուդյան says:

    Իրոք այս հոդվածում տրամաբանությունը կաղում է. Տարօրինակ չի՞, որ ակնարկ անգամ չկա հեղինակի նախընտրելի թեկնածու Հրանտ Բագրատյանի մասին, և փորձ է արվում ժողովրդական ընդվզումը նեղացնելով բացատրել այն միայն տեղային-սահմանամերձ գործոնով:
    Իմ ըմբռնումով այստեղ գործ ունենք մի շարք ֆենոմենների հետ, որոնցից հիմնականը Սերժի և Րաֆֆիի՝ հակադիր բևեռներ ուղղված մտածելակերպն ու գործողություններն են:
    Սերժը, որ նախագահ հռչակվեց մարտիմեկյան արյունալի իրադարձություններից հետո 2008թ, ՛՛կարողացավ՛՛ նաև բնակչության կենսամակարդակը զգալիորեն իջեցնել այնպես, որ դժգոհությունները դարձան համատարած, մինչդեռ վարչախմբի՝ գրագետ թե անգրագետ ներկայացուցիչները իրենց անձնական շահույթներով (պաշտոնապես հայտարարված) թվեր էին խփում: Ցուցադրականությունն ու դեմագոգիան դարձան նրա քաղաքականության անբաժանելի մասը, հիշենք թեկուզ դատական համակարգի աշխատողներին ուղղված նրա հրահանգը. ՛՛Դուք պետք է այնպես անեք, որ ժողովուրդը տեսնի…՛՛, մինչդեռ պետք է ասեր. ՛՛Դուք պետք է գործեք բացառապես օրենքների շրջանակում՛՛: Ամբիոնից ընթերցում է. ՀՀ քաղաքացու հետ պետք է խոսել դուք-ով, սակայն քաղաքացիներին հարցնում է Եկել ես, որ ի՞նչ անես, Ասա, ի՞նչ ես ասում… նախարարներին բոլորի աչքի առաջ դիմում է Սեյրան, Դերո… և այլն:
    Հանձին Րաֆֆիի, մարդիկ նախ և առաջ տեսան մարդու, որը և բարի է ու անվախ, վերին աստիճանի կիրթ է և սկզբունքային, թեև մրցակցին թշնամու կերպարով չի ներկայացնում, սակայն չի վախենում նաև իշխանության կողմից հովանավորվող քրեատիպ դեմքերից:
    Ցավոք ժամանակս սուղ է, պետք է գնամ հանրահավաքի…

  3. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Ինձ թվում է, քվեարկությունը Հայաստանում 95-ից սկսած եղել է բողոքական /protest vote/, այս անգամ էլ բացառություն չէ: Իսկ ընտրել են Վազգեն Մանուկյանին, Դեմիճյաններին, Լեւոնին կամ Րաֆֆիին, որովհետեւ զգացել են, որ այդ պահին հենց իրենք բոլորից շատ շանսեր ունեն: Դա ամենեւին չի նսեմացնում Րաֆֆիի կամ թվարկած մարդակնցից որեւէ մեկի արժանիքները:

  4. Aram says:

    Արամ ջան, ՀՀԿ Շիրակում լավ չի աշխատել Ս.Ս-ի համար, դու գրի , թե ով պետք է աշխատեր ու չաշխատեց:Վախում էս անուններ տալ?

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Բացարձակապես տեղյակ չեմ, թե ինչպես է ՀՀԿ-ն Գոյւմրիում աշխատել, չնայած ենթադրում էր, որ պիտի աներ նույնը, ինչ անում էր ամեն տեղ՝ ընտրակաշռք եւ վարչական ճնշում: Տեղյակ չեմ նաեւ, թե ով է այնտեղ զբաղվել այդ գործով:

  5. Ruben says:

    Շահն իշու ո՞րն է, որ պոչի տակ մորմոն բազմացնի…10%՝ դու՞րս, 50%՝ իրե՞ն, 40% պոչի՞ն:

  6. youra says:

    Dear Aram

    Maybe you are right and it was a protest vote. But this is more than just a protest: people want a better future for their children. We deserve a better government, not a bunch of useless hypocrites. Raffi could lead us to our new future. Having said that, it all depends on us, ordinary citizens.

    Putin’s message was remarkable! It shows how dependent ‘our’ government is on foreign powers and foreign interests!

    I apologise for writing in English, my pc doesn’t support armenian fonts.

    P.S. Margar jan, barevner!

  7. Aram says:

    Հետաքրքիր է իմանալ Արամը ում է տվել իր ձայնը? Քաջություն կունենաս ,Արամ ջան, ուղիղ ասել ում ես տվել քո քվեն :Ես օրինակ ընտրությւոններին չեմ մասնակցել, բայց որ հանրապետությունում լինեի, ձայնս կտայի Անդրիասին:Հա ոնց որ անուններն էլ չտվեցիր, քո փոխարեն կասեմ.. տուրիստ մարզպետ Գիզիրյան,կրթության վարչության պետ կաշառակեր Սահակ, ՛՛տարագիր -ճակատագիր՛՛ Բալասանյան, Շիրակի բոլոր պատգամավորները , ՀՀԿ կուսակցական ողջ ակտիվը:

  8. Aram says:

    Բա ոնց ա Շանթում, Ա1+ ու Առավոտում աշխատում:Դրանք Բագրատյանինը չեն:Տունը ուրիշներով է պահում, բայց Բագրատյանին է ընտրում?:Հուսով եմ էս քոմենթը կդնեք:

  9. ՊԱՎԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ says:

    ՀԵՂԻՆԱԿԸ ՇԱՏ ՎԱՐԺ ԼԱՐԱԽԱԶԱՑ Է ` ԽԱՂՈՒՄ Է 2 ԼԱՐԻ ՎՐԱ :
    ԳՈՐԾԵԼՈՎ ՈՐՊԵՍ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԱՅՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԳՏԱԾ ԱԶԱՏ ԵՎ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ `ԱՆՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՆ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ,ԻՇԽԱՆԱՄԵՏ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՎ ԴԵՂԻՆ ՄԱՄՈՒԼԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ԱԿՆՀԱՅՏ ՄԻՏՈՒՄՆԵՐՈՎ:
    ԱՅԴ ԵՐԳԸ ՎԱՂՈՒՑ,ԱՄԵՆ ՕՐ ԵՎ ԱՄԵՆՈՒՐ ԵՄ ԼՍՈՒՄ;
    ՑԱՎՈՔ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ ՆՈՐ ԵՄ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ,ՀՈԳՆԱԾ ԵՄ ,ԻՆՉՊԵՍ ՆԱև ՊԵՏՔ Է ԾԱՆՈԹԱՆԱՄ ԻՆՏԵՌՆԵՏԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆԸ;
    Ի ԴԵՊ ՉՄՈՌԱՆԱՄ , ԱՅՍ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՏԱԿ ԿՈՒԶԵԻ ԿԱՐԴԱԼ ԱՇՈՏՅԱՆԻ , ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ, ԱԼԹՈՒՆՅԱՆԻ , ԴՈՒԼՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ;

  10. Արմ says:

    Պարոն Աբրահամյան, ինչու՞ եք նսեմացնում Րաֆֆիի հաղթանակը։ «Րաֆֆի Հովհաննիսյանի անձը կամ նրա իրականացրած քարոզչությունն այստեղ երկրորդական նշանակություն ունեն. եթե այլընտրանքային թեկնածուն լիներ էպոսագետը, նրանք ձայն կտային էպոսագետին:» Իսկ դուք ՆՐԱՆՑ հարցրե՞լ եք։ Ակնհայտ անարդար ու միակողմանի կարծիք է․ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը նորանկախ Հայաստանի լավագույն քարոզարշավն էր իմ կարծիքով։ Այո, հե՛նց առանձին-առանձին բարևելով, մարդկանց վստահություն ներշնչելով, ուրիշներին չնսեմացնելով ու սեր ու հարգանք ստանալով ու տալով հաղթեց ու շատ գեղեցիկ հաղթանակ էր։

  11. Հազարապետ says:

    Մի հասարակ հարց: Ասա ով է ընկերդ, ասեմ` ով ես դու…. լֆիկ, չոռնի, լիսկա, գյուրզա, դոդ, թոխմախի……., մուկ, գերմանացի, ծաղիկ, և այլն և այլն, բա ամոթ չի մեզ համակերպվելենք դրանց հետ ես արդեն հոգնել եմ:

  12. Նարինե says:

    Մի փաստարկ էլ իմ կողմից, թե ով է մեր :
    Գագիկ Բեգլարյանի նման մեկը, ով քաղաքապետ էր ու խուլիգանության համար խայտառակ կերպով հեռացվեց պաշտոնից, կարճ ժամանակ անց նշանակվեց կապի ու տրանսպորտի նախարար: Լավագույն ոլորտը …………..
    Ահա թե ինչպես է մեր երկրում պետական պաշտոնյան, ահա թե ով է մեր երկրի ղեկավարը: Ու դեռ ուզում են, որ շարունակի իր …

  13. ՊԱՎԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ says:

    ՊԱՐՈՆ ԱԲՐԱՀՄՅԱՆ ԻՆՉՈՒ? ԵՔ ԼՌՈՒՄ ՄԻԳՈՒՑԵ? ՀԱՅԵԼՈՒ ԴԻՄԱՑ ՆԱՅԵԼ ԵՔ ՁԵՐ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ

  14. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Ես պատասխանում եմ բանական փաստարկներին, էմոցիաները ժայթքումներին պատասխան չունեմ: Չնայած դրանք միանգամայն նորմալ եմ համարում:

  15. ՊԱՎԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ says:

    Ձեր ցանկացած արտահայթություն ես ընդունում եմ բանական: Բարձր եմ գնահատում Ձեր գործունեությունը հասարակական անկողնակալ կապծիք ձևավորելու գործում; Այս անգամ ցանկալի արդյունքից վրիպեցիք: Այդ է վկայում մեկնաբանությունների արդյունքը: ; Ես հիշաչար չեմ և տեսնում եմ, որ Դուք վերադարձել եք Ձեր պահնջված տեղը , որը ես ողջունում եմ: Ակնկալում եմ հարգալից պատասխան:

  16. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հարգելի Պավլիկ: Ի՞նչին պատասխանեմ: Լավ, դուք բոլորդ լավն եք, իսկ ես՝ վատը: Ձեզ բավարարո՞ւմ է այն պատասխանը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728