Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վրդովմունք` ընտրությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնությունների կապակցությամբ

Փետրվար 20,2013 13:14

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ուղեկցվեցին լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններով ու մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու միջադեպերով։ Այսպես՝ Արտաշատ քաղաքի 17/05 տեղամաս մուտք գործած մի խումբ երիտասարդներ ուժ են կիրառել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի լրագրող Արտակ Համբարձումյանի նկատմամբ. մի քանի հոգի բռնել են նրա ձեռքերը ու թույլ չտալով նկարահանում կատարել՝ մի կողմ են տարել, մինչ մյուսները լցոնում էին իրականացնում։ Ավելի ուշ՝ երեկոյան 19։00-ի սահմաններում, Սերժ Սարգսյանի՝ Երեւանի Խորենացու փողոցում գտնվող նախընտրական շտաբի մոտ կանգնած մի խումբ մարդիկ նախ արգելել են «1in.am» լրատվական կայքի թղթակից Մարինե Խառատյանին եւ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Սարիբեկյանին մտնել շտաբ, իսկ հետո՝ բռնությամբ խլել նրանց տեսա- եւ ֆոտոխցիկներն ու հայհոյանքով պահանջել, որ հեռանան։ Արձանագրվել են նաեւ սպառնալիքի եւ լրագրողական աշխատանքի խոչընդոտման այլ դեպքեր։

Այս փաստերը մեկ անգամ եւս հաստատում են, որ Հայաստանում, որպես կանոն,  քաղաքական լարված իրավիճակներում սաստկանում են լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ ճնշումներն ու բռնությունները։ Իշխանությունները, մասնավորապես՝ իրավապահ մարմինները, սովորաբար մատների արանքով են նայում նման միջադեպերին եւ մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու փոխարեն նման գործերը կարճելու տարօրինակ «հիմնավորումներ» են բերում։ Իսկ անպատժելիությունը նորանոր հանցանքներ է ծնում։

Մենք, ներքոստորագրյալներս, մեր վրդովմունքն ենք արտահայտում ընտրությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնությունների կապակցությամբ եւ իշխանություններից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ միջադեպերը մանրակրկիտ և օբյեկտիվ հետաքննելու ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԱՄՈՒԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» ՀԿ

ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԷԿՈԼՈՒՐ» ՀԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

«ԵՐԱՇԽԻՔ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

«ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏԵԼԻՔԻ ԿԱՐԻՔ» ՀԿ

«ԱԳԱԹ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728