«Ընտրությունը քոնն է» դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ ղեկավար Հարություն Համբարձումյանն այսօր «Մեդիա» կենտրոնում ներկայացրեց կազմակերպության դիտորդության նախնական ամփոփ տվյալները:
Նրանց կազմակերպության դիտորդական առաքելության անդամները ՀՀ նախագահի ընտրությունների օրը դիտարկել են հանրապետության 1400 ընտրատեղամասերում: «Ըստ կազմակերպության դիտարկումների, քվեարկության և քվեաթերթիկների հաշվման գործընթացը տեղամասերի գերակշիռ մասում անցել են խաղաղ, հանգիստ մթնոլորտում»,-ասաց Հարություն Համբարձումյանը:
Չնայած այս հանգամանքին, պրն. Համբարձումյանը նշեց, որ իրենց դիտորդական առաքելություն իրականցնող անձիք արձանագրել են բազմաթիվ խախտումներ կապված ընտրացուցակների, դրոշմակնիքի թանաքի հետ կապված մտահոգությունների, տեղամասերում կողմնակի անձանց ներկա գտնվելու, ուրիշի փոխարեն քվեարկելու փորձերի վերաբերյալ.»Մեր դիտորդները չեն նկատել միայն ընտրակաշառքի բաժանման դեպքեր»,-ասաց Համբարձումյանը:
Համեմատելով 2008 թվականի նախագահական ընտրությունների հետ, նա ասաց, որ ընտրախախտումներն ավելի քիչ են եղել և այս ընտրություններն ավելի կազմակերպված ընթացք են ունեցել:
Կարդացեք նաև
Մեր այն հարցին, թե իրենց կողմից արձանագրած ընտրախախտումներից կա որևէ գործ, որը մտել է իրավական հարթություն, պրն. Համբարձումյանը պատասխանեց. «Եթե չեմ սխալվում, ընդամենը մեկ գործ է, որ մտել է իրավական հարթություն: Ես հետևողական կլինեմ և կհետևեմ գործի ընթացքին»:
Պրն. Համբարձումյանն ասուլիսի ավատից անմիջապես հետո պատրաստվում է զեկույցը հանձնել ՀԸՀ և մեկ օրինակ կուղարկի Դասախազություն:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ