Լրահոս
Օրվա լրահոսը

ՙԵթե մի ամբողջ ժողովուրդ քեզ դեմ է ,այ տնաշեն, ինչի՞ ես երեսդ պինդ արել ու մեր ներվերը քայքայում

Փետրվար 20,2013 13:05

Բոլորի քննարկման թեման ընտրություններն են: Մարդիկ՝ տանը, սրճարաններում, փողոցներում, պուրակներում քննարկում են մի հարց՝ արդյոք արդա՞ր էին ընտրությունները: «Առավոտ»-ը որոշեց լսել անցորդների կարծիքները դրանց արդյունքի վերաբերյալ: Շատ-շատերը ակտիվորեն հետևել էին ընտրությունների ընթացքին և դժգոհ էին: ՙԷնքան խախտումներ էինք տեսնում, բայց որ ի՞նչ ահազանգեինք, չենք հավատում, որ համապատասխան մարմինները արձագանքելու էին և շտկեին՚: Հարցվածների մեծ մասը հուսահատված էր. ՙԻնչպես միշտ, մեզ հիմարեցնում են, արհամարհում: Համոզված ենք, որ ընտրությունները կեղծ են՚: Մեծ մասի շուրթերից լսվեց հետևյալ արտահայտությունը. ՙԷս երկրից գնալ ա պետք՚:

Ոմանք չէին մասնակցել ընտրություններին և այդ փաստով շատ հպարտ էին, ոմանց համար այս ամենը սպասելի էր և առանձնապես չէին զարմացել: ՙԵս միայն մի բան չեմ հասկանում. եթե մի ամբողջ ժողովուրդ քեզ դեմ է ,այ տնաշեն, ինչի՞ ես երեսդ պինդ արել ու մեր ներվերը քայքայում: Գոնե իրենց մի քիչ հարգեն, թողնեն հեռանան՚: Այն, որ ընտրությունները կեղծ են համոզված էին բոլորը:

«Ոչ մի երկրում էլ արդար ընտրություններ չեն անցնում, բայց կեղծելու չափ կա, շնորհք կա: Ուզում են դատարկել Հայաստանը, իրանք օլիգարխներով մնան վայելեն, բայց չե՞ն մտածում՝ մենք որ գնացինք ու՞մ փողերն են վայելելու»:

Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728