Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալա» հեռուստաընկերությունը դեռևս չի վստահում Ոստիկանությանը

Փետրվար 20,2013 12:57

Այսօր Օմբուդսմենի Շիրակի տարածքային գրասենյակի ներկայացուցիչները այցելեցին «Գալա» հեռուստաընկերության Գյումրու գրասենյակ, որտեղ հանդիպեցին հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Վահան Խաչատրյանի հետ։

Ինչպես արդեն նշվել էր Պաշտպանի հայտարարության մեջ, ի թիվս այլ խնդիրների, Պաշտպանը մտահոգված էր ընտրությունների օրը «Գալա» հեռուստաընկերության կայքի խափանման համար։

Օմբուդսմենի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ «Գալա» հեռուստաընկերության սեփականատերը հրաժարվել է դիմում ներկայացնել Պաշտպանին՝ պատճառաբանելով, որ չի վստահում Ոստիկանությանը և կասկածում է, որ կպատժվեն այն անձինք, որոնք խափանել են լրատվամիջոցի բնականոն աշխատանքը։

Պաշտպանի աշխատակազմն այժմ ամփոփում  և վերլուծում է նախագահի ընտրությունների վերաբերյալ ստացված 253 ահազանգերը, որոնցից առանձնացվում են գոնե առերևույթ հիմնավոր ահազանգերը: Առերևույթ հիմնավոր ահազանգերի վերաբերյալ Պաշտպանը պատրաստում է գրություն ՀՀ Ոստիկանապետին։

Նպատակ ունենալով եղած ահազանգերի մանրազնին ուսումնասիրության արդյունքում վեր հանել և հանրությանը ներկայացնել ընտրախախտումների իրական պատկերը, ինչպես նաև նպաստել բոլոր հանցագործությունների բացահայտմանը՝ Պաշտպանը պատրաստ է գործակցել բոլոր պետական ու հասարակական կառույցների, ինչպես նաև առանձին անհատների հետ: Հուսանք, որ առաջիկա օրերին և շաբաթներին Ոստիկանության գերլարված, ակտիվ և օբյեկտիվ աշխատանքի արդյունքում հնարավորինս կփարատվի ոստիկանության հանդեպ եղած «Գալա» հեռուստաընկերության և այլ առանձին անձանց անվստահությունը, իսկ բոլոր կառույցներն ու անհատները կաջակցեն այդ աշխատանքին:

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728