Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Երկրորդ փուլի հնարավորություն կար». Հրանուշ Խառատյան

Փետրվար 20,2013 12:51

Այսօր ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրույուններին հետեյալ կարծիքը հայտնեց`«Ընտրությունների ընթացքում նախ աչքի էր զարնում բուն ընտրության օրը, դա այն էր, որ չէր երեւում, որ խախտումների վերաբերյալ թեկուզ սուբյեկտիվ պրոբլեմ է առաջացվում իշխանության համար: Հետաքրքիր երեւույթներ եղան Սերժ Սարգսյանի թիմի կողմից` ճնշումների, լցոնումների տեսքով: Ընտրությունների ընթացքում եղած դժգոհությունները ոստիկանության աշխատանքների վերաբերյալ, այսինքն, որ նրանք տեսել են, բայց չեն գործել, այս անգամ կեղծիքների կամ այլ ռեսուրսի կիրառման դեպքեր ակտիվացան հատկապես երեկոյան ու կոնկրետ ընտրատեղամասերից այս մասին անհանգստությունները երեւացին նաեւ հաշվարկների ժամանակ: Այս ամենից կարելի է եզրակացնել,  որ ընտրությունների վրա ազդելու երեւույթը նախապես ծրագրված, նախապատրաստված էր»:

Խառատյանը հավելեց, որ մի քիչ տոնական տրամադրույթան մեջ է, քանի որ զգացել է  ու հպարտ է, որ ժողովուրդն իր մեջ բավականաչափ ուժ գտավ շրջանցելու տագնապը, բացահայտելու դեպքում իրենց իշխանական պահվածքը. «Համոզված եմ, որ երկրորդ փուլի հնարավորություն կար, ռեալ ընտության գնալու համար: Րաֆֆի Հովհաննիսյանը լավ ռեսուրսներ չուներ ու չնայած այս ամենին՝ այդ 37 տոկոս ձայները ակնհայտ ցուցադրումն էր այն բանի, որ ժողովուրդն իր մեջ ուժ է գտել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728