Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այսօր 17:00-ին Րաֆֆի Հովհաննիսյանը կասի, թե ինչ է եղել երեկ երեկոյան

Փետրվար 20,2013 12:43

Այսօր «Հայելի» ակումբում «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը նշեց, որ ընտրությունների ժամանակ հանձնաժողովներում, իրենց անդամներից ոչ բոլորն են կարողացել պահել իրենց ձայները. «Քարոզարշավի ընթացքը շատ տպավորիչ էր, խելացի, որի արդյունքը եղան մեր արձանագարած ձայները:

Բախշյանի խոսքով`«Ընդդիմադիր դաշտը, որը Հայաստանում գոյություն ունի, տարբեր հայտարարությունների տեսքով հանդես եկավ ընտրություններից առաջ, կոչեր եղան չմասնակցել ընտրություններին, բայց քվեարկելով Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, անշուշտ ժողովուրդը «ոչ» ասաց իշխանությանը, բայց այն, որ Րաֆֆիին հաջողվեց համոզել ժողովրդին, որ «դու ես քո ձայնի տերը»` դա ակնհայտ է»:

Բախշյանը հայտարարեց, որ այս անգամ «ոչ մի սցենար չի կրկնվելու» եւ այսօր ժամը 17:00-ին Րաֆֆի Հովհաննիսյանը կասի, թե ինչ է եղել երեկ երեկոյան ու այսօր առավոտյան. «Նա իր ժողովրդին փորձության չի տանելու, բայց ամեն քաղաքակիրթ ճանապարհով այնպիսի տարբերակ է լինելու, որ բոլորս կզարմանանք, իսկ նպատակը` իշխանությունը ժողովրդին փոխանցելն է: Րաֆֆին գաղտնի բաներ չի անելու, չի թողնելու, որ ականջին փսփսան: Այն ինչ կասեն նրան, նա հրապարակում կհայտարարի»:

Բախշյանի խոսքով` դիտորդների այն խոսքը, թե ընդդիմության այսչափ տոկոսը դեղին քարտ է իշխանության համար` դա իրոք այդպես է, եւ իշխանությունն ուղղակի չի կարող հաշվի չնստել ժողովրդի հետ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728