Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հանձնարարությամբ հարկատուների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի

Փետրվար 20,2013 12:27

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության մասնակցությամբ: Քննարկվել են 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման հետ կապված որոշ հարցեր, մասնավորապես, օրենքի 13-րդ հոդվածի համաձայն հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմիններ ներկայացնել սահմանված ձևի եկամտային հարկի ամփոփ հաշվարկ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր հաշվետվության տեսակի ավելացմամբ կտրուկ աճել է  էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկատուների թվաքանակը, ինչի  արդյունքում ի հայտ են եկել ՀՀ ԿԱ ոստիկանության ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի և ՀՀ ՊԵԿ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնայն համակարգի միջև անխափան աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրներ, ՀՀ վարչապետը հանձնարարել է, որ հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածը, համակարգի տեխնիկական խնդիրների պատճառով հարկային մարմիններ ուշացումով ներկայացրած հարկատուների նկատմամբ չկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728