Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջ Հայաստանին ձեռքով բարեւել է, Սերժ Սարգսյանին չի բարեւել

Փետրվար 20,2013 12:17

«Ես ուզում եմ տեսնել, որ Սերժ Սարգսյանն ունի պոտենցիալ տղամարդկություն եւ վճռականության՝ ընդունելու ժողովրդի հաղթանակը», հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

«ՉԻ» – Իսկ մենք կարծում էինք, թե Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն տեսել է Սերժ Սարգսյանի տղամարդկությունն ու վճռականությունը։ Փաստորեն՝ նոր պիտի տեսնի։ Այսինքն՝ ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, Սերժ Սարգսյանն ընտրությունները կեղծել է փոքրոգաբար ու վախվորած, հետո երեւի ամաչել է իր արածի համար, նրա մեջ արթնացել են տղամարդկությունն ու վճռականությունը, ու նա պիտի գա շնորհավորելու ժողովրդի հաղթանակը։ Նախապես, իհարկե, հեռագիր ուղարկելով Պուտինին եւ բացատրելով, որ նա սխալ հասցեով է ուղարկել իր շնորհավորական ուղերձը։

Մենք, իհարկե, չենք կարծում, թե Սերժ Սարգսյանը հենց այդպես էլ կվարվի, երեւի միայն Րաֆֆին է մտածում, որ դա «հնարավոր է»։ Կամ էլ՝ նա պարզապես ցանկանում է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ եւ ձեռքով բարեւել նրան։ Թե չէ ինչի՞ նման է՝ ամբողջ Հայաստանին ձեռքով բարեւել է, Սերժ Սարգսյանին չի բարեւել (էս վերջերս): Այլ հարց է, որ ի տարբերություն մյուս ձեռքսեղմումների՝ այս մեկից հետո Րաֆֆիի վարկանիշը կարող է կտրուկ ընկնել։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728