Վերջին շրջանում, ինչպես նկատում ենք, նորից սկսվել են հարձակումները մամուլի դեմ, եւ կրկին փորձ է արվում, դրամական ճնշումների ենթարկելով, լռեցնել ազատ խոսքը։
ՀԱՐՑ. Բարոյական ինչ գնահատական կտաք այս իրավիճակին։
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե մամուլը աշխատում է բարոյական ու մարդկային չափանիշների շրջանակներում, պահպանում է լրագրողական էթիկան ու չի վիրավորում մարդու արժանապատվությունը, ապա լռեցնել արդար քննադատությունը դրամական կամ այլ միջոցներով ուղղակիորեն թուլության նշան է։ Եվ գիտեք, դա նույնն է, եթե օրինակ՝ քաղաքականության մեջ բանավեճի փոխարեն դիմես ոստիկանության օգնությանը։
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Դա ավազակապետության թողտվության հետեւանք է։ Այլ բացատրություն չունեմ։
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ
դերասան
ՊԱՏԱՍԽԱՆ. Անկախ մամուլն ազատ դեմոկրատիայի հատուկ տեսակ է, որն իրապես ապահովում է հանրության խոսքի ազատության իրավունքը։ Համարում եմ շատ բնական եւ օրգանական մեր իրականության համար հետընտրական կանտրոլի վերահաստատումը։ Դուք ձեր դերը կատարեցիք՝ միջազգային կառույցների մոտ ստեղծելով ազատ մամուլի պատրանքը, իսկ հիմա խաղն ավարտված է, եւ ժամանակը եկել է, որ «երկար լեզուներդ կարճացնեք»։ Իսկ ուրիշ ի՞նչ էիք սպասում նման «ազնիվ, արդար եւ թափանցիկ» ընտրություններից հետո։
ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ
արվեստագետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Պա՞րզ չէ, որ այն, ինչ կատարվում է, վատ է, եւ ի՞նչ գնահատական պետք է ասել իրավիճակին։ Եվ հետո, պետք է նշեմ, որ վերջին շրջանում հակառակը՝ այդպիսի դեպքերն այս մեկ-մեկուկես տարվա ընթացքում պակասել են։
ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր
ՊԱՏԱՍԽԱՆ. Գնահատականը մեկն է՝ մամուլի դեմ ոտնձգությունները որակում եմ անբարոյական քայլ, հատկապես նրանց կողմից, ովքեր ցանկանում են դրամով փակել ազատ խոսքի «բերանը»՝ նպատակ ունենալով իրենց կեղծիքը իրականության տեղ մատուցել։
ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆ
հաղորդավար
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«Ժողովուրդ»