«Ընտրախախտումներ որ լինեին մեր մարզում, դե կկրեինք հենա, ի՞նչ ընտրախախտումների մասին է խոսքը», հայտարարել է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը։
«ՉԻ»- Սա թերեւս ամենաանկեղծ խոստովանությունն է։ Փաստորեն Աշոտ Գիզիրյանը հանրամատչելի ձեւով բացատրում է, թե ինչու է Շիրակի մարզում Սերժ Սարգսյանը խայտառակ պարտություն կրել։ Որովհետեւ, ասում է, ընտրակեղծիքներ չեն եղել։ Ի դեպ, այս բացահայտումից հետո պարզ է դառնում նաեւ, թե ինչպես է պատահել, որ մյուս ինը մարզերում Սերժ Սարգսյանը հաղթել է։ Աշոտ Գիզիրյանը փաստորեն մեղադրում է մյուս մարզպետներին։ Կարծում ենք՝ մոտ ապագայում ինը մարզերի մարզպետները կհավաքվեն ու մի լավ կծեծեն Գիզիրյանին։
Ի դեպ, ծեծելու տեղեր ունի նաեւ Տարոն Մարգարյանը, որովհետև Ավան համայնքում էլ է պաշտոնապես հաղթել Րաֆֆի Հովհաննիսյանը։ Սերժ Սարգսյանը, կարծում ենք, այս անգամ չի բավարարվի «Տարոն ջան, սիրուն չի» խոսքերով։ Ինչ վերաբերում է Արաբկիրում եւ Աջափնյակում Սերժ Սարգսյանի կրած պարտությանը, ապա ակնհայտորեն Ալրաղացի Լյովի եւ Փյամբուկյան Հարութի «տեղը երեւում է»։
«Չորրորդ ինքնիշխանություն»