Լրահոս
Օրվա լրահոսը

«Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները ցույց են տալիս, որ իշխանությունը պետք է հաշվի նստի նրա հետ». Վազգեն Մանուկյան

Փետրվար 20,2013 11:50

Այսօր «Հայելի» ակումբում ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց, որ 95-96 թվականներից Հայաստանը մտավ սխալ ցիկլի մեջ ու պարզ էր, որ Սերժ Սարգսյանն է հաղթելու: Մանուկյանը համոզված է, որ հաջորդ ընտրություններում մարդիկ արդեն կկարողանան ձայն տալ նրան, ում ցանկանում են. «Հիմա շատ բարդ պրոցես է հասունացել, այնպես ինչպես, որ տանձն է հասունանում ու ընկնում: Այսօր մենք կարող էինք լավ արդյունքներ ունենալ, բայց… Երբ մետաղը հալացնում են՝ կարող են անել այն, ինչ ուզում են, իսկ, երբ այն սառչում է` դժվար է մուրճով ինչ որ բան ծեծել դարձնել: Իսկ մենք կարող էինք լինել լավ պետություն: 96 թվին պրակտիկորեն ապացուցված էր, թե ընտրություններում ինչ թվեր են լինելու: Իսկ այս ընտրությունները իրենց մեջ անտարբերության էլեմենտ էին պարունակում: 96-ին ժողովուրդը միավորվել էր, իսկ հիմա դա տեղի չունեցավ»:

Մանուկյանն անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանին, ասաց, որ նա երկու հնարավորութուն ունի. «Մեկը` ընդունել այս արդյունքները ու չբողոքարկել: Ինքը անկեղծ համոզված է, որ հաղթել է՝ դրա համար էլ իր համար դժվար է ու բնական է. այս քայլն անելով բոլորը կմեղադրեն թե ծախված է: Բայց այդ քայլը կլինի օրիգինալ քայլ: Ես չգիտեմ, թե դա ժողովրդին ինչ կտա, գուցե համախմբում նրա շուրջ: Երկրորդ քայլը` գնալ հանրահավաքների, ինչն էլ աստիճանաբար կմաշվի կգնա… Ու նորից կգա նույն անտարբեր վիճակը: Բայց ճանապարհ որոշողը Րաֆֆի Հովհաննիսյանն է: Իսկ երրորդ ճանապարհ չեմ տեսնում: Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները ցույց են տալիս, որ իշխանությունը պետք է հաշվի նստի նրա հետ»:

Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանին, ապա ըստ Մանուկյանի` նա մտածելու բան չունի, քանի որ կարծում է, որ ինքը հաղթել է անկեղծ ճանապարհով. «Մեր դեմ խաղ չկա բանաձեւը մաշվել գնացել է: Իսկ քաղաքականությունը կոմպրոմիսներ է»:

Վազգեն Մանուկյանը համոզված է՝ այս նախագահական ընտրություններն այն հարյուր տոկոսանոց մաքուր ընտրությունները չեն, բայց մի բան պարզ է` նախորդ նախագահական ընտրություններից մաքուր էին, ինչում նա համոզվել է իր հարցումներում, որովհետեւ շատ տեղերում նորմալ է անցել, պակասել է կրիմինալը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728