Ֆուտբոլում դարպասի գրավման ավտոմատ համակարգը կկիրառվի արդեն 2013 թվականի Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում եւ 2014 թվականի աշխարհի առաջնությունում:
Հենվելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի վրա՝ այս մասին տեղեկացնում է «Р-спорт»-ը: Այդ երկու մրցաշարերն էլ անցկացվելու են Բրազիլիայում: ՖԻՖԱ-ն այս որոշումը կայացրել է միայն այն բանից հետո, երբ համակարգը հաջողությամբ փորձարկվել է անցած տարի դեկտեմբերին Ճապոնիայում կայացած Աշխարհի ակումբային առաջնությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ