Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյանը չհրաժարվեց պաշտպանից

Փետրվար 20,2013 11:17

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյզթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէին ներկայացել «Արմենպրես» գործակալության նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով տուժողները, տուժողի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Տիգրան Հակոբյանի պաշտպան Սեյրան Գրիգորյանը:  Դատավոր Արմեն Խաչատրյանի հարցին, թե որտեղ է պաշտպանը, Տիգրան   Հակոբյանն ասաց, որ երեկ նա վատառողջ էր, իսկ այսօր էլ նրանից տեղյակ չէ: Դատավորն առաջարկեց փոխարինել  պաշտպանին, ինչին չհամաձայնվեց Տ. Հակոբյանը:  Դատական նիստը հետաձգվեց, իսկ այդ պահին էլ դատարան ներկայացավ տուժողի ներկայացուցիչը, որին նախազգուշացվեց ուշացման մասին:

Հիշեցնենք, որ Տիգրան Հակոբյանը կալանավորվեց 2 ամսով 184 մլն դրամի յուրացման հետ կապված, սակայն կալանքը փոխարինվեց ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցով, հետագայում նրան մեղադրանք առաջադրվեց անփութության համար՝ 56 մլն դրամ գումարը երրորդ անձի միջոցով յուրացնելու համար: Այդ գործով դեռ հետախուզման մեջ է ակնարկված երրորդ անձը՝ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի  եղբայրը:

Դատական նիստը նշանակվեց մարտի 12-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728