Հատված 0,42% ձայն ստացած ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի հարցազրույցից:
– Չե՞ք պատրաստվում Ձեր ընտրազանգվածին կոչ անել միանալ Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներին, ավելի ճիշտ՝ դժգոհ զանգվածին, եւ պայքարել համատեղ։
– Գիտեք, իմ ընտրազանգվածն այնքան քիչ է, որ նման հզոր ներկայացուցչի օգտին անհամեստություն կլինի նման կոչ անել։ Մարդը 600 հազար ընտրող ունի, ես՝ ընդամենը 7 հազար, մի քիչ թիթիզություն չի՞ լինի կոչ անեմ…
– Ով–ով՝ Դուք պետք է ժողովրդական խոսքը լավ իմանաք, որ չեղած տեղը մկան…
Կարդացեք նաև
– Այո… ջրաղացի քարին օգուտ ա, բայց մեծն առաջնորդը թող իր հետնորդներին տանի պայքարի բովով, իսկ ես հիվանդանոցից կհետեւեմ։
…Ես քարոզարշավի առաջին օրվանից ասել եմ, որ նա իշխանության դրածոն է, դուք հիմա մտածում եք՝ ի՞նչ եք առաջարկում, որ ես ի՞նչ անեմ։ Րաֆֆին խելոք կգնա, միտինգ կանի, մի քիչ կջղայնանա, մի քիչ իրան կասեն՝ այստեղ խրոխտ խոսա, այստեղ՝ մեղմ, հետո կշնորհավորի, կվերջանա, մի անհանգստացեք։
– Իսկ Դուք որտեղի՞ց գիտեք դա, մասնակցե՞լ եք այդ բանակցություններին։
– Ոչ, իմ կյանքի փորձից։
– Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանից կամ թիմից առաջարկ ստացե՞լ եք միասին պայքարելու։
– Վայ, էդ ի՞նչ եք ասում, մանր մարդկանցով ինքը զբաղվելու ժամանակ չունի, իհարկե՝ ոչ։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»