Լրահոս
Օրվա լրահոսը

The New York Times. Սարգսյանի կուսակցությունը որոշակիորեն ոչ պատշաճ ձևով է կիրառել պետական ռեսուրսները

Փետրվար 20,2013 11:06

«Al Jazeera»-ն, ընտրությունների արդյունքները հրապարակելով, նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձինք քվեարկության օրն ահազանգել են մի շարք ընտրախախտումների մասին, օրինակ՝ անձնագրերում դրված կնիքի թանաքի ժամանակից շուտ անհետացումը, ինչը հնարավորություն է տվել բազմաթիվ անգամներ ընտրել։ Հայտնի այս հեռուստաընկերությունը նաեւ արձանագրել է, որ ՀՀ–ում «իշխանամետ ընտրողները» տաքսիներով ու ավտոբուսներով ընտրատեղամասեր են տարվել։

«France-Presse»-ը գրել է. «Հայաստանի նախագահը հաղթում է վիճահարույց ընտրություններում», եւ արձանագրել, որ ընտրությունների ելքը կանխատեսելի էր դեռ 2012-ի դեկտեմբերին, երբ ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանն ու ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեցին, որ չեն մասնակցելու ընտրություններին։ Գործակալությունն ընդգծել է, որ ընտրությունները մթագնել են ուժեղ ընդդիմության բացակայությունը եւ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված խորհրդավոր մահափորձը։

«Reuters»-ը տեղեկացրել է, թե նախագահական ընտրությունները մթագնել են քվեարկության օրը տեղի ունեցած մեքենայությունների մասին մեղադրանքներն ու դրանց ոչ մրցակցային լինելը։

«The New York Times»-ը, նշելով, թե Սերժ Սարգսյանը հեշտությամբ հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում, արձանագրել է. «Սարգսյանի կուսակցությունը որոշակիորեն ոչ պատշաճ ձևով է կիրառել պետական ռեսուրսները, ինչը սովորական քննադատություն է հետխորհրդային հանրապետություններում գործող նախագահի թեկնածուների հասցեին»:

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728