Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմաբան Արա Սանջյան.«Հարյուր հազարավոր հայաստանցիներ «պարգեւատրեցին» Րաֆֆի Հովհաննիսյանին»

Փետրվար 20,2013 10:15

Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Արա Սանջյանը իր ֆեյսբուքյան էջում արել է հետեւյալ գրառումը.

Այսօր պիտի ակնարկեմ երեւոյթի մը, որ հաւանաբար շատերուն համար հիմա անմիջական չէ, բայց կը կարծեմ թէ երկարաժամկէտ առումով կարեւոր է եւ գոնէ ինծի համար` շատ խրախուսիչ։ Անկախ այն հանգամանքէն թէ Ռաֆֆի Յովհաննէսեանը արժանի կը համարենք Հայաստանի նախագահի խիստ պատասխանատու պաշտօնին թէ ոչ, եւ անկախ բոլոր այն նկատառումներէն թէ ան ինչպէ՛ս պիտի առաջնորդէ յետընտրական գործընթացները եւ ի՛նչ արդիւնքի պիտի հասնի, այլեւս անշրջելի փաստ է Հայաստանի մէջ կէս միլիոնէ աւելի մարդ (գուցէ իրականին մէջ` աւելի) որեւէ արգելք չտեսան իրենց երկրի գործադիր իշխանութեան ղեկավարութիւնը եւ իրենց բանակի գերագոյն գլխաւոր հրամանատարի պաշտօնը յանձնելու Հայաստանէն հազարաւոր քիլոմեթրեր հեռու ծնած-մեծցած, միայն հասուն տարիքին Հայաստան հաստատուած, «արեւմտահայերէնախառր» եւ «ակցենտով» արեւելահայերէն խօսող հայ անհատի մը։ Թո՛ղ խանդավառուին բոլոր սփիւռքահայ երիտասարդ-երիտասարդուհիները, որոնք իրենց պապենական հայրենիքի ներկայիս միակ ինքնիշխան հատուածի յառաջընթացին օգտակար ըլլալու ներքին կրակով կ՛ապրին, թէ Հայաստանի լայն զանգուածներուն մօտ սփիւռքէն ակնկալուածը միայն նիւթական ներդրում ու մարդասիրական օգնութիւն չէ։ Երկուշաբթի օր, հարիւր հազարաւոր Հայաստանի քաղաքացիներ առատօրէն «պարգեւատրեցին» Ռաֆֆի Յովհաննիսեանը, որովհետեւ մէկ ամիս շարունակ անոր «թիմ»-ը քաղաքէ քաղաք ու գիւղէ գիւղ յոյս բաշխած էր` երբ Հայաստանի մէջ վերջինիս «դեֆիցիտ»-ը կը զգացուէր…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728