Նախագահական ընտրություններն ավարտված են, և արդյունքներն էլ ակնհայտ են: Այս տարի էլ, ինչպես նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններում, քաղաքացիական ակտիվություն դրսեվորվեց ի նպաստ արդար ընտրությունների: Թերևս դրան նպաստեց iditord.org քաղաքացիական նախաձեռնությունը: Այսօր մենք հարցազրույց ունեցանք iditord.org կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանի հետ:
Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ ընդհանուր առմամբ աշխատանքներն առանց խնդրի են ընթացել, բայց հաշվի առնելով, որ մայիսյան ընտրությունների ժամանակ կայքը ենթարկվել էր հակերային հարձակման այս անգամ շատ լուրջ պաշտպանական միջոցներ են կիրառվել: Փետրվարի 18-ի առավոտյան կայքի տեխնիկական պատասխանատուները նկատել էին որ հարձակման փորձ էր արվել: Բայց, քանի որ կայքը շատ լուրջ պաշտպանված էր, հարձակումը անարդյունք էր մնացել: Հարձակումները ավելի զանգվածային բնույթ էին կրում և ղեկավարվում էին մեկ կենտրոնից, քանի որ այդ նույն օրվա ընթացքում հարձակման են ենթարկվել նաև mynews.am-ը gala.tv-n և pjc.am-ը:
Այն հարցին, թե ինչպիսին էր ոստիկանության արձագանքը գրանցվող խախտումների վերաբերյալ մեդիա փորձագետն ասաց, որ նախընտրական փուլում ոստիկանությունը 10-ից ավելի ահազանգերի վերաբերյալ վարույթ է սկսել, բացի դրանից, հենց ընտրությունների օրը փաստացի մի քանի ահազանգերի վերաբերյալ ոստիկանությունը հետաքրքրություն է ցուցաբերել և նրանց կողմից ճշտումների վերաբերյալ հարցումները դեռ շարունակվում են, ինչը շատ ուրախալի փաստ է, քանի որ անցած ընտրությունների ժամանակ ոստիկանությունը շատ ավելի պասիվ է եղել:
Լրագրողի այն հարցին, թե որպես քաղաքագետ Սամվել Մարտիրոսյանը թեկնածուների կոչը դուրս գալ ընտրացուցակից և ցուցակում թողնել միայն ՍերԺ Սարգսյանին արդյո՞ք չի համարում պրոպագանդա և ուղիղ ճանապարհի հարթում դեպի նախագահական աթոռ նա պատասխանեց. «Չեմ կարծում, քանի որ այդ թեկնածուների հասարակական ազդեցությունը ոչ միայն փոքր է, այլև չնչին է: Եվ ընդհանրապես, իրենք մասնակցելով և չմասնակցելով, ոչ մի ազդեցություն, տոկոսային փոփոխություն չեն ունենում: Նրանց հիմնական դերակատարումն այն է, որ իրենք ընտրությունները դարձնում են բազմազան և մրցակցային»:
Կարդացեք նաև
Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ