Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը չի հանդիպի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

Փետրվար 19,2013 23:26

Կան նախատեսված մեխանիզմներ, եւ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է վիճարկի ընտրությունների արդյունքները, ապա մեր օրենսդրությունը պարունակում է դրա վերաբերյալ լուծումներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ առաջնորդ, նախագահի թկենածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ, նախագահի մեկ այլ թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի այսօր արած հայտարարությանը:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի`  Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկին` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, ապա Դավիթ Հարությունյանն ասաց, որ դրանք տեղի են ունենում Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում, ամեն ինչ շատ պարզ է: «Այստեղ եւս ավելացնելու բան չունեմ»,- նշեց նա:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանի հետ անձամբ հանդիպելու կոչին` շտաբի պետի տեղակալը նշեց, որ կարծում է եւ համոզված է, որ չի հանդիպի Սերժ Սարգսյանը:  «Այն ձեւով, որով հարցադրումը ներկայացրել է պարոն Հովհաննիսյանը, կարծում եմ, որ ոչ, համոզված եմ, որ ոչ»,- ասաց Դավիթ Հարությունյանը` ի պատասխան մեր հարցին, թե կհանդիպի Սերժ սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, թե` ոչ:

Նշենք, որ Ազատության հրապարակում բաց երկնքի տակ մամուլի ասուլիսում Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը փաստացի վերջնագիր է ներկայացրել գործող իշխանություններին: Նա առաջարկել է մինչեւ վաղը ժամը 17-ը, երբ Ազատության հրապարակում մեկնարկելու է հանրահավաքը, ցանկացած ձեւաչափով հանդիպել գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել իշխանության հանձնման հարցը, քանի որ «ժողովուրդը երեկ տոնել է իր հաղթանակը 80-ը 20-ի հարաբերակցությամբ»:

Հիշեցնենք, որ ԿԸՀ պաշտոնական տվյալներով, 1988 տեղամասերի քվեաթերթիկների հաշվման արդյունքում, Սերժ Սարգսյանը հավաքել էր 58,64 տոկոսը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը 36,75 տոկոս: Քվեարկության մասնակցել է 1 մլն 521 հազար 931 մարդ կամ ընտրողների 60,18 տոկոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իհարկե չի հանդիպի: սս-ը իշխանությունը հանձնելուց առաջ, կհանձնի ամեն մի սրբություն, բայց ոչ իշխանությունը, հատկապես որ համը բերանն է ընկած: Մարտի 1-ի չպատժվելու փորձն էլ ունի:
    Այնպես որ կեցցե,՝ շեռժստանը, շաշիկստանը, բայց ոչ Հայաստանը: Հայաստանի կեցցեն, նոր է
    գալու, բայց շուտով:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728